close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2019
USD1486.58
GBP1626.18
EUR1555.14
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Առաջ» բոռալով` ետ կերթան իսոնք

Բլոգեր

25 Դեկտեմբերի 2018, 16:38
 «Առաջ» բոռալով` ետ կերթան իսոնք

Պատմաբան, հասարակական գործիչ Վահե Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի` նախօրեին կատարած ֆեյսբուքյան գրառմանը, գրել է.

«Մի հռչակավոր դասախոս ունեինք, ով մեզ ասում էր՝ ձեզանից հասարակագետ դուրս չի գա, եթե դուք չմտնեք պատմական տվյալ միջավայրը և իրերը քննեք տվյալ ժամանակի լույսի ներքո։ Եթե դուք պատմական տվյալ շրջանը վերցնեք, բերեք ձեր միջավայր և իրերը քննեք այդ լույսի ներքո՝ դուք, որպես շարքային անհաջողակ, պարզապես պետք է փոխեք ձեր մասնագիտությունը։

Ես չգիտեմ՝ պարոն Արայիկ Հարությունյանը որպես ԿԳ նախարար կհաջողի՞, թե՞ ոչ, բայց որ հասարակագիտական դաշտում շարքային անհաջողակ է, արդեն դա փաստ է։

Առաջին հանրապետության փոթորկուն միջավայրում, մոխիրների վրա ձևավորված հանրային կրթության և արվեստի նախարարությունների՝ իբրև մեկ նախարարության իրողությունը ներկա միջավայր ներկայացնելը և դրանով մշակույթի նախարարության կրճատման հիմնավորման փորձը իմ պնդման վառ ապացույցն են։

Հ.Գ. 1920֊ական թթ. ԵՊՀ֊ն մեկ հարկի տակ ուներ արևելագիտական, տեխնիկական, մանկավարժական, խորհրդային շինարարության, գյուղատնտեսական, բժշկական ֆակուլտետներ, Արայիկ Հարությունյանի տրամաբանությամբ միգուցե մի օր էլ փակե՞նք բոլոր բուհերը և ԵՊՀ֊ի տակ մեկտեղենք այդ ոլորտները։

Առաջ բոռալով ետ կերթան իսոնք....»

Վաղը ձյուն կտեղա
16 Հունվարի 2019, 17:55 Վաղը ձյուն կտեղա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica