close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+15°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վահագն Հարությունյանն ազատվել է կալանքից

Իրավունք

13 Դեկտեմբերի 2018, 12:09
 Վահագն Հարությունյանն ազատվել է կալանքից

Վերաքննիչ քրեական դատարանը նախօրեին որոշել է բեկանել առաջին ատյանի որոշումն ու վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը։ Այս մասին  ասել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։

Հարությունյանի նկատմամբ 2 ամսով կալանավորման որոշումն ընդունվել էր նոյեմբերի 2-ին։

Հիշեցնենք, որ, ըստ ՀՔԾ հաղորդագրության, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Հ.-ն, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը:

Աղբյուր` Yerkirmedia.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica