close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Իրավունք

12 Դեկտեմբերի 2018, 19:20
 Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր մեկնարկեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Նիստին ներկա էր Հայկ Սարգսյանը, սակայն չէր ներկայացել Հայկ Սարգսյանի պաշտպանը, Երեմ Սարգսյանը։ Հայկ Սարգսյանի գործով տուժող Դավիթ Սիմոնյանն այսօրվա դատական նիստին դատարան էր եկել իր անվտանգությունը ապահովող երկու անձանց հետ:

Դատարանի հարցին, թե ինչու պաշտպանը ներկա չէ նիստին, Հայկ Սարգսյանը պատասխանեց, թե տեղյակ չէ: Նշենք, որ Երեմ Սարգսյանը նիստին ներկա չէր նաև նախորդ անգամ։

Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստն  աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված հետաձգվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հաջորդ նիստի օր նշանակեց հունվարի 16-ին։

Հիշեցնենք, որ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող տեսակի մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Գործի հետ կաված որպես իրեղեն ապացույցներ են ճանաչվել 9մմ տրամաչափի, 7421361 ինքնաշեն դրոշմված համարի «SIG SAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակը։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica