close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը կարող է միապետ հռչակվել հենց այսօր

Հարթակ

11 Դեկտեմբերի 2018, 18:57
 Փաշինյանը կարող է միապետ հռչակվել հենց այսօր

Նախընտրական համընդհանուր էյֆորիայի մեջ, հավանաբար, քչերն ականջալուր եղան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ձգտում է մեկ ուժի լիակատար իշխանություն ձևավորել, այլև ընտրել սեփական ընդդիմությունը: Կյանքը ցույց տվեց, որ Փաշինյանը, օգտագործելով նախկին իշխանություններին հեռացնելու փաստը, ճիշտ նախկինների հանգույն ունեցավ մի խորհրդարան, որը, «դակիչ» մարմին լինելուց զատ, այլ ֆունկցիա չի իրականացնելու:

Եթե հիշում եք, սահմանադրական փոփոխությունների ժամանակ ՀՅԴ-ն կարևորում էր խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելու հարցը: Կայուն կոալիցիոն մեծամասնությունը, բնականաբար, տարբերվում է մեկ ուժի լիակատար մեծամասնությունից: Դրանք միանգամայն տարբեր բաներ են: Եթե կոալիցիոն հիմունքներով ձևավորված կայուն մեծամասնությունը տքնաջան քննարկումների և բյուրեղյա որոշումներ կայացնելու հարթակ է, ապա մեկ ուժի լիակատար մեծամասնությունը, մենք դրանում բազմիցս ենք համոզվել, խայտառակություն է` բոլոր առումներով: Իմքայլական խորհրդարանն ի՞նչ պետք է քննարկի կամ ինչպե՞ս պետք է վերահսկի իմքայլական վարչապետի և կառավարության գործունեությունը: Փաստորեն, խորհրդարանի և կառավարության միջև տարբերություն գոյություն չունի, որևէ ինտրիգ, որ կարող է քննարկում առաջացնել, չկա, Փաշինյանը մատը որ կողմ ծռի, խորհրդարանն այդ կողմ էլ շարժվելու է: Այլ կերպ չի էլ կարող լինել, այս խորհրդարանը և կառավարությունը չեն կարող միմյանց հակառակվել, վիճել իրար հետ: Ասել է, թե Փաշինյանը կարող է հանգիստ միապետ հռչակվել, և ոչ ոք չի կարող հակառակվել նրան:

Նոր խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, կոալիցիա չի լինի: Փաշինյանը չունի դրա կարիքը և հայտարարել է, որ միայնակ է կառավարություն ձևավորելու: Սա նշանակում է, որ մենք խորհրդարանում դե ֆակտո երկու ընդդիմադիր ուժ ենք ունենալու` ի դեմս «Բարգավաճ» և «Լուսավոր» Հայաստանների, որոնց միջև արդեն իսկ «լուրջ» տարաձայնություններ կան այն հարցի հետ կապված, թե իրենցից որն է իսկական ընդդիմությունը: Մենք կարող ենք երկուսին էլ հանգստացնել` ասելով, որ երկուսն էլ «սարքովի» ընդդիմություն են, և որ Փաշինյանի խորհրդարանն իրական ընդդիմություն չունի: Նման խորհրդարանի պարագայում շատ ավելի արդիական է ոչ թե ընդդիմադիր գտնելու անիմաստ զբաղմունքը, այլ օրենսդիր մարմնի գործունեության խնդիրն` ընդհանրապես, որովհետև, որքան հասկանում ենք, թե՛ Էդմոն Մարուքյանը և թե՛ Գագիկ Ծառուկյանը խորհրդարան են անցել ոչ այնքան ընդդիմադիր լինելու, որքան Փաշինյանին «դայակություն» անելու կարգախոսներով: Ո՞ւմ համար պարզ չէ, որ կառավարության հետ հարցուպատասխաններն այլևս վերածվելու են, շատ ներողություն, ավելորդ «գյալաջիի», որի արդյունքում որևէ նոր բան չի ծնվելու:

Շատ հուզիչ էր, իհարկե, Էդմոն Մարքյանի այն հայտարարությունը, թե իրենք բաց են «դրսի» ընդդիմության հետ համագործակցության համար: Ինչպիսի ժեստ` արտախորհրդարանական ընդդիմությանը, որն այսօր խորհրդարանում չէ, զուտ այն պատճառով, որ «չի լպստվել» Փաշինյանին և տուրք չի տվել հեղափոխական անցողիկ էյֆորիային: Եվ ճիշտ պահն է այսօր «կլասիկ ընդդիմադիր» Էդմոն Մարուքյանին հիշեցնելու, որ նախկին ընդդիմադիր «Ելք» խմբակցությունն անգամ այդքան «բաց» չէր դրսի ընդդիմադիրների առջև: Այլապես «Ելք»-ից ծնված  և խորհրդարան անցած «Իմ քայլը» դաշինքի ու «Լուսավոր Հայաստանի» շարքերում մենք այսօր նախկին շատ ընդդիմադիրների կտեսնեինք, որոնք պակաս «կատաղի» չէին, քան իշխանության եկած փաշինյանականներն ու մարուքյանականները:

Չէի ցանկանա կանխատեսումներ անել այս խորհրդարանի կյանքի տևողության մասին: Թողնենք` աշխատեն, ինչպես ասում են: Թե ինչքան կձգեն այս կազմով, ցույց կտան առաջիկա ամիսները, որոնք հարուստ կլինեն քաղաքական և մանավանդ արտաքին քաղաքական անցուդարձով: Հուսանք, որ գերկայուն խորհրդարանական մեծամասնություն ունեցող կառավարությունը կկարողանա իրեն դրսևորել բացառապես լավագույն կողմերով, որովհետև որևէ երաշխիք չկա, որ նոր խորհրդարանը ճիշտ պահին «ասֆալտին կփռի և պատերով կտա» անսխալական հռչակված Փաշինյանին: Ի դեպ, հիշեցնենք վերջինիս, որ նա այլևս չի կարող հակախորհրդարանական դեմարշներ անել, որովհետև այս խորհրդարանում իր մարդիկ են բացարձակ մեծամասնություն ունեցողները: 

Էդիկ Անդրեասյան    

Դավոսյան առաքելություն
24 Հունվարի 2019, 14:20 Դավոսյան առաքելություն
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica