close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քվեարկել եմ հանուն մեր երեխաների. Արթուր Խաչատրյան

Քաղաքական

9 Դեկտեմբերի 2018, 19:59
 Քվեարկել եմ հանուն մեր երեխաների. Արթուր Խաչատրյան

Ընտրախախտումների մասին լուրջ ահազանգեր չեն ստացել: «Դրանց մասին կարդացել եմ մամուլից, իմ ռեյտինգային շտաբը որևէ ահազանգ չի ստացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Խաչատրյանը: Նա ընտրության էր եկել որդու` Արեգի հետ:

Խաչատրյանը հայտնեց, որ ընտրարշավն անցել է բավական բարձր էմոցիոնալ ֆոնով: «Ցավոք, մասնավորապես, կիբերտարածությունում, սոցիալական ցանցերում բավականին տհաճ մթնոլորտ էր տիրում: Ինչ-որ հրապարակում ես անում, բազմաթիվ ֆեյքային հայհոյանքներ են տեղադրվում դրա տակ: Նայում ես` ով է այդ մարդը, որ նման բան է գրել, ինչ-որ ժպիտներ են, աղջիկներ են, փիսիկներ են, բայց փիսիկներին անհարիր բառապաշար է օգտագործված»,- ասաց Խաչատրյանը` չցանկանալով կռահել, թե այդ ֆեյքերի հետևում ովքեր են թաքնված:

Անդրադառնալով ընտրություններին մասնակցողների թվին` նա նշեց, որ ընտրության գալուց առաջ տեսել է ԿԸՀ-ի ասուլիսը, թե 18:00-ի դրությամբ ընտրության է մասնակցել ընտրողների մոտ 40 տոկոսը: Նրա խոսքով` մասնակցության ցածր ցուցանիշը հաճելի չէ, ցանկալի կլիներ, որ մասնակցությունը բարձր լիներ:

Անդրադառնալով ՀՅԴ-ի և իր` ԱԺ մտնելու հնարավորություններին` Խաչատրյանն ասաց, որ լիահույս է` թե՛ ՀՅԴ-ն և՛ թե ինքը կընտրվեն: «Իմ ընտրատարածքում բավականին լուրջ մրցակցություն է` Տիգրան Ավինյան, Վիգեն Սարգսյան, Լիլիթ Մակունց…Բավականին լուրջ ընտրապայքար էր, բայց լիահույս եմ, որ թե' կուսակցությունը, թե' ես բավականաչափ ձայներ կհավաքենք»,-նշեց նա:

Խաչատրյանի խոսքով` ընտրություններին քիչ մասնակցությունը նշանակում է, որ ընտրությանը չմասնակցողները կա'մ հիասթափված են, կա'մ չկողնորոշված: «Իհարկե, կան նաև օբյեկտիվ պատճառներ, բայց ամեն դեպքում փոքր մասնակցությունը լավ չէ: Հայաստանում էական փոփոխություններ տեղի ունեցան ապրիլ-մայիս ամիսներին, և ես հույս ունեի, որ մասնակցությունը մեծ կլինի»,- ասաց նա:

Դաշնակցական թեկնածուի խոսքով` քարոզարշավի ընթացքում մարդիկ փորձում էին սպիտակից ավելի ճերմակ երևալ,  սև խոռոչի սև գույնն էին ստացնալ` այսպիսով, մթագնելով մյուս ուժերին, որպեսզի նրանք չկարողանան իրենց ծրագրերը ներկայացնել: «Կարծում եմ` դա էլ ազդեց, որ ընտրողների 50 տոկոսը չներկայացավ»,- ասաց նա` հավելելով, որ եթե ընտրությունները կայանային ավելի ուշ, կուսակցություններն իրենց ծրագրերն ավելի հանգամանալից ներկայացնելու ավելի լավ առիթներ կունենային, հանդիպումները կլինեին ավելի շատ: Որպես օրինակ` Արթուր Խաչատրյանը հիշեցրեց Արաբկիրում իր մասնակցությամբ միջոցառման մասին, որը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ստիպված էին հետաձգել:

Հարցին` իսկապե՞ս այս ընտրություններն առաջին անգամ է, որ կկայանան ժողովրդավար պայմաններում, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, Խաչատրյանը պատասխանեց. «Գիտեք` 1991 թվականի նախագահական ընտրություններում, ճիշտ է, մեր թեկնածուն չանցավ, բայց ժողովրդավար էին: Էլի բարձր էմոցիոնալ ֆոնի վրա էին, բայց ժողովրդավար ընտրություններ էին: Այս ընտրությունների ունիկալության գնահատականի հետ ես երևի համաձայն չլինեմ: Որևէ մեկը 1991-ի ընտրությունների արդյունքները չի բողոքարկել, այդ թեկնածուն էլ ունեցել էր շատ բարձր հեղինակություն: Թե ի՞նչ եղավ դրանից հետո, ես դրա մասին չեմ ցանկանում խոսել»:

Հարցին, թե բավական ձայներ չհավաքելու դեպքում ինչո՞վ է զբաղվելու, դաշնակցական թեկնածուն ասաց. «Կապրենք, կտեսնենք»: Հետո կատակեց. «Արթուր Խաչատրյանը լավ կրթություն է ստացել, բավականին  հարուստ աշխատանքային փորձ ունի, այնպես որ… Հույս ունեմ` սոված չեմ մնա»:

Խաչատրյանը նաև անդրադարձավ նախատեսված ժամանակից շուտ իրենց քարոզարշավը սկսած ուժերին: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ականների՞ն նկատի ունի, նա պատասխանեց. «Նախկին հանրապետականների` ներկայիս ՔՊ-ականների, որոնք ժամանակին հանրապետական են եղել, մինչև այդ` ՀՀՇ-ական, մինչև այդ էլ` կոմունիստ»:

Yerkir.am-ի հարցին, թե հանուն ինչի՞ է քվեարկել Արթուր Խաչատրյանը, նա պատասխանեց. «Հանուն այս երեխաների, հանուն հողի, հանուն հայի, հանուն հզոր Հայաստանի, հանուն սոցիալապես արդար Հայաստանի: Իսկ Հայաստան ասելով` Հայաստան, Արցախ, հետագայում նաև` Միացյալ Հայաստան»:

Դավոսյան առաքելություն
24 Հունվարի 2019, 14:20 Դավոսյան առաքելություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica