close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը և Ալիևը քննարկումներ են ունեցել Սանկտ Պետերբուրգում. Հաջիև

Արցախ

7 Դեկտեմբերի 2018, 15:54
 Փաշինյանը և Ալիևը քննարկումներ են ունեցել Սանկտ Պետերբուրգում. Հաջիև

Սանկտ Պետերբուրգում` ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կուլիսներում զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին Азертадж-ի հետ զրույցում հայտնրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Ըստ նրա` կողմերը զրույցի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ակտիվ բանակցությունների շարունակության և հրադադարի ամրապնդման հարցերը:

Հաջիևի խոսքով`  երկու երկրների ղեկավարները նաև քննարկել են ձերբակալված անձանց փոխադարձ փոխանակման հարցը: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ փոխանակումը պետք է տեղի ունենա «Բոլորը բոլորի դիմաց»  սկզբունքով և ցուցակում պետք է լինեն Դիլհամ Ասքերովի և Շահբազ Ղուլիևի անունները»,- նշել է նա:

Հաջիևը նաև մեկնաբանել է երկու երկրների միջև գործող ուղիղ կապը: «Նման կապ կա, սակայն այն պետության ղեկավարների, ԱԳՆ կամ ՊՆ ղեկավարների մակարդկաով չէ, այլ ավելի ցածր մակարդակով»,- նշել է նա:

Դավոսյան առաքելություն
24 Հունվարի 2019, 14:20 Դավոսյան առաքելություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica