close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեկտեմբերի 7-ն այսուհետ մեր օրացույցում կնշվի որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր

Հասարակություն

7 Դեկտեմբերի 2018, 11:14
 Դեկտեմբերի 7-ն այսուհետ մեր օրացույցում կնշվի որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր

Կառավարությունը Գյումրիում մեկնարկած արտագնա արտահերթ նիստում միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Նախագծով առաջարկվում էր դեկտեմբերի 7-ն ամրագրել որպես 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:

Հիմնական զեկուցող` արդարադատության նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ներկայումս գործող օրենքով դեկտեմբերի 7-ը  նշվում է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի օր: «1988 թվականի երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, 15 հազարը դարձան հաշմանդամ, ավելի քան 500 հազար մեր հայրենակից մնաց անօթևան: Հսկայական էին նյութական կորուստները: Ոչնչացվեցին մեր քաղաքներն ու գյուղերը, պատմամշակութային արժեքները, րոպեների ընթացքում մեծածավալ ավերածություններ արձանագրվեցին Սպիտակում, Լենինականում, Կիրովականում, Ստեփանավանում և այլ բնակավայրերում: Ավերածության այդպիսի անսպասելի մասշտաբներին արձագանքելու անպատրաստ և այդ ժամանակ դեռևս անկարող Հայաստանին աջակցության ձեռք մեկնեցին 113 երկրների կառավարություններ, միջազգային կառույցներ, կազմակերպություններ և անհատներ: Հայ ժողովուրդը մշտապես երախտապարտ է այդ ծանր պահին Հայաստանին ցուցաբերած բարեկամական վերաբերմունքի համար և երբեք չի մոռանա բոլոր նրանց, ովքեր կանգնեցին մեր կողքին և տրամադրեցին անգնահատելի աջակցություն»,- ասաց Ցոլակյանը:

Նրա խոսքով` այս 30 տարիների ընթացքում դեկտեմբերի 7-ը մշտապես նշվել է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի օր, և ողջ հայությունը սգացել ու հիշատակի տուրք է մատուցել զոհերին: «Նախագծով ներկայացնելով «դիմակայության օր» բառակապակցություն լրացումը` ներառում է այն ուժի և ոգու արտացոլանքը, որը հայ ժողովուրդը կրում է իր մեջ և, դարեր շարունակ դիմակայելով փորձություններին, կարողացել է անկոտրում կամքի ուժով կերտել ամուր Հայաստան»,- ասաց Ցոլակյանը:

Վարչապետի պաշտոնակատարը ճշտող հարց տվեց: «Փաստորեն, այս որոշմամբ արձանագրում ենք անհրաժեշտությունը, որ Հայաստանում շարունակաբար աղետների դիմակայության մակարդակը բարձրացվի, և դա տեղի ունենա ոչ միայն գերատեսչական աշխատանքով, այլև հանրության ավելի ու ավելի մեծ շերտեր ընդգրկված լինեն այս պրոցեսի մեջ: Ըստ էության` մենք պետք է ունենանք այս ուղղությամբ աշխատանքների ռազմավարություն և միջոցառումների հստակ ծրագիր»,- ասաց նա:

Ցոլակյանն էլ նշեց, որ, բացի Փաշինյանի նշածից, այն միջազգային նպատակ է հետապնդում: «Այսինքն` այն երկրները, որոնք աջակցություն են ցուցաբերել մեզ այդ օրերին, շատերը պատրաստակամություն են հայտնել այդ օրը նշել իրենց երկրներում: Արդեն իսկ կան այդպիսի երկրներ, ԱՄՆ նահանգներ, որոնք այս օրն իրենց մոտ ընդգրկել են որպես Սպիտակի երկրաշարժի օր»,- պարզաբանեց նախարարի պաշտոնակատարը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica