close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հավատքի և հանձնառության քվեն

Հարթակ

1 Դեկտեմբերի 2018, 22:07
 Հավատքի և հանձնառության քվեն

ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ՅԱՆՁՆԱՌՈՒԹԵԱՆ ՔՈՒԷՆ

Կ՚ուզէք գիտնալ, թէ ինչպէ՞ս ընտրուած են անցնող երեք նախագահներն ու երկու վարչապետները։

Անոնք ընտրուած են յուսահատութեան, մղձաւանջի, հոգեբանական անզօրութեան և բարոյալքութեան քուէներով։ Անոնք չեն ընտրուած ազատ քաղաքացիի կամարտայայտութեամբ։ Անոնք չեն ընտրուած երկրի թռիչքը հոյակերտելու վճռակամութեամբ։ Անոնք չեն ընտրուած երկրի ներքին և արտաքին սպառնալիքներուն հուժկու կորովով հակադարձելու կամքով։ Անոնց շուրջ կազմուած և կազմուող «մեծամասնութիւնները» երկրին պարտուողականութիւնն է, որ կը խորհրդանշեն և կը մշտնջենաւորեն։ Այդ խախուտ «մեծանասնութիւններուն» մէջ չկայ մեր ազգային հպարտութիւնը։ Անոնք կը ներկայացնեն մեզի համար անընդունելի ներկայ իրավիճակը։ Ներկայի անփոփոխ, անկերպարան, ամօթալի status quo-ն։

Իմ սրտագին ցանկութիւնն է և կոչը, որ վաղը առաւօտ մեր հայրենիքի քաղաքացիները իջնեն քուէատուփ իրենց հզօր կամքը դնելով պատմութեան նժարին վրայ և ընտրեն ազատ մտքով, ազատ ոգիով, ազատ կամքով։ Տան իրենց քուէն կեանքը հիմնովին փոխելու հաստատակամութեամբ։ Տան մարդու իրենց տեսակին և երկրի գերազանցութեա՛ն համար։

Այս երկիրը պիտի փոխուի, պիտի յեղափոխուի՛, որպէսզի ամէն հայ վերագտնէ իր հպարտութիւնը։ Իմ կուսակցութիւնս այս արմատական առաջադրութիւնն է, որ դրած է երկրին առջև և այդ առաջադրութեամբ զօրաշարժի ենթարկած բոլոր իր ուժերը երկրի և արտերկրի մէջ։ Բարոյական այս հզօր պայմանագի՛րը՝ մեր ժողովուրդին և պատմութեան հետ։ Հաւատքով և յանձնառութեա՛մբ։

Բարի երթ բոլորին։

Կարօ Արմենեան, Ուաշինկթըն Նոյեմբեր 30, 2018

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica