close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+10°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.73
GBP1596.06
EUR1525.36
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական ինքնությունն իր բոլոր բաղադրամասերով օտարների համար էլ գրավիչ է

Հարթակ

25 Նոյեմբերի 2018, 21:01
 Հայկական ինքնությունն իր բոլոր բաղադրամասերով օտարների համար էլ գրավիչ է

«Կարևոր է ընդունիլ որ բազմազանութիւնը հարստութիւն է և ոչ թէ սպառնալիք։ Բայց այն անպայմանօրէն ներդաշնակ պիտի չըլլայ։ Ներդաշնակության համար անհրաժեշտ են կարևոր ներդրումներ հասարակութեան ընկերային կապերու ամրապնդումը ապահովելու համար»:

ՄԱԿի Ընդհանուր Քարտուղար Անթոնիօ Կութեռէսի այս հաստատումը որ կատարուած է արժանթինեան Լա Նասիոն օրաթերթի այսօրուայ համարով լոյս տեսած հարցազրոյցին մէջ և կ'ակնարկէ ՄԱԿի 2030 Կայուն Բարգաւաճման Ծրագրին, արժէ քննարկել հայկական և հայրենի իրականութեան մէջ։

Բազմազանութեան ընդունումը որպէս հարստութիւն սեփական ազգային ինքնութեան աւաղաղում չէ, այլ անոր զարգացման նպաստող ազդակ։ Ցեղասպանութենէն ի վեր հայ ինքնութիւնը կ'ապրի «ճերմակ ջարդ»-ի ուրուականի սարսափով։ Հակառակ ատոր ե՜ւ Սփիւռքի պայմաններուն, ե՜ւ հայրենի խորհրդային իրականութեան մէջ այդ ինքնութիւնը փաստը տուած է ոչ թէ «պահպանուելու» իր կարողութեան այլև` զարգացման ատանկ ըլլալու փաստին։

Այդ զարգացումը տեսնելու, բանաձևելու և տեսութեան վերածելու համար սակայն անհրաժեշտ պայման է բազմազանութեան, «բազմաշերտ» հայկական մշակոյթի (և յղացքը կը գործածեմ առանց քաղաքականացման որևէ մտայնութեան) ընդունումը որպէս հարստացման ազդակ և ոչ թէ սպառնալիք։

Եթէ սենեկալցի ուսանողը Հայաստան կու գայ և հակառակ իրեն ուղղուած բոլոր «զարմացած» հայեացքներուն խօսիլ այնպիսի հայերէն մը որ մայրենիի գլոբալացման այլանդակութենէն չխորշող բայց ինքնութեան սպառնալիքներու ուրուականներուն դէմ սուր ճօճող շատ քաղաքական անձնաւորութիւններու ամաչել կրնայ տալ, պատճառ չկայ չհաւատալու որ հայկական ինքնութիւնն իր բոլոր բաղադրամասերով ոչ֊հայերուն համար ալ կրնայ քաշողական ըլլալ։

Այդ մէկը Սփիւռքի մէջ տեսանելի է հայկական վարժարաններ յաճախող ոչ֊Հայ ծողներէ սերած աշակերտներուն մօտ։ Տեսանելի է նաև հայրենի իրականութեան մէջ և շատոնց այդպէս էր։ Կը մնայ որ հայ քաղաքական մտածողութիւնը դուրս գայ ազգային արժեհամակարգը համամարդկային արժէքներու հակադրելու սովորութենէն, միտք մը որ Յակոբ Բագրատունի յստակօրէն բանաձևած է, և զարգացման նոր հորիզոններ 21րդ դարու հայութեան համար։

Խաչիկ Տէր-Ղուկասեան, Արժանթին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica