close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+7°
+12°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեյը շեղում է մարդկանց ուշադրությունն իր հրաժարականից. Զախարովա

Աշխարհ

23 Նոյեմբերի 2018, 14:44
 Մեյը շեղում է մարդկանց ուշադրությունն իր հրաժարականից.  Զախարովա

Արդեն տեղեկացրել ենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը նոր տեսանյութեր է հրապարակել ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի մասնակցությամբ, որոնք կասկածվում են ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման մեջ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքայն էջում մեկնաբանել է հրապարակումները` նշելով, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փորձում է  շեղել մարդկանց ուշադրությունը Brexit-ի թեմայից և իր հրաժարականի մասին քննարկումներից: «Շատ տափա՞կ է: Դե, ինչպես  կարողանում են»,- գրել է նա:

Տեսանյութում երևում է` ինչպես են կասկածյալները մարտի 4-ին ժամանում Սոլսբերի և տեղաշարժվում քաղաքով:

Հիշեցնենք, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում: Լոնդոնը թունավորման փորձի մեջ մեղադրում է Մոսկվային:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica