close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իմ նախընտրական պաստառներն էլ կարող են հայտնվել ամսի 24-ից. Ալեն Սիմոնյան

Քաղաքական

22 Նոյեմբերի 2018, 14:51
 Իմ նախընտրական պաստառներն էլ կարող են հայտնվել ամսի 24-ից. Ալեն Սիմոնյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի այցելությունները մարզեր ոչ մի օրենք չեն խախտվում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում  նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն առաջին իսկ օրից այցելել է մարզեր:

«Օրենքը հստակ ասում է, որ քարոզչությունը կարող է լինել` վերջին ընտրությունների նույնիսկ երկրորդ օրից սկսած, իսկ քարոզարշավի համար տրված այդ 12 օրով պարզապես կարգավորվում են կանոնները, որոնք գործելու են, որ բոլորի համար ապահովեն հավասար պայմաններ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրության երկրորդ օրվանից մինչ պաշտոնական քարոզչության մեկնարկի օրը կարող է զբաղվել քարոզչությամբ: Իսկ ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի այցերի լուսաբանմանը, ասեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի տիրապետում որևէ հեռուստաալիքի: Իսկ Հանրային հեռուստաըկերությունը ցուցադրում է այն, ինչ կա, ապահովում է ուղիղ եթերներ, որը չի եղել նախկինում: Բոլոր հեռուստաընկերություններն աշխատում են ուղիղ եթերի ռեժիմով: Եվ որևիցե մեկը չի զանգահարում ու ասում` ինչ ցուցադրել, գրաքննություն գոյություն չունի»,- վստահեցրեց Սիմոնյանը:

Նա բացառեց նախկինում տեղի ունեցած բոլոր բացասական երևույթները, այդ թվում` վարչական ռեսուրսի օգտագործումը: Սիմոնյանը ևս պարտավորվում է նման դեպքերի մասին բարձրաձայնել:

Նա նաև նշեց, որ, օրինակ, իր նախընտրական պաստառները կարող են հայտնվել նոյեմբերի 24-ից: «Այն պարագայում, երբ մի ընտրատարածքում կա առնվազն 180 թեկնածու, կազմակերպությունը պարզապես չի կարող հասցնել քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը` նոյեմբերի 26-ի առավոտյան, բոլոր պաստառները փակցնել: Օրենքի մեջ այդ առումով որևէ ցուցում չկա»,- նշեց Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 24-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված երթի անցկացմանը, պատգամավորն ասաց, որ դրանից առաջ էլ են երթեր արել և անելու են:

Անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, որ «սափրված Փաշինյանը և թրաշով Փաշինյանը տարբեր մարդիկ են և տարբեր բաներ են ասում», Սիմոնյանը նշեց. «Թող զբաղվեն մի քանի անգամ հեռացած, բայց իրենց ղեկավար մնացած Սերժ Սարգսյանով և ոչ թե Փաշինյանի թրաշով»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica