Թուրքմենստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են համագործակցել «Լազուրիտ» տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցում
Աշխարհ

Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները սերտորեն կհամագործակցեն և կհամակարգեն ջանքերը իրենց երկրների տարածքով Արևելք-Արևմուտք ուղղությամբ տրանսպորտային տարանցիկ միջանցքների ստեղծման գործում: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո ասել է Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը. հայտնում է Haqqin.az-ը:
Խոսքը մասնավորապես Աֆղանստան-Թւորքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա («Լազուրիտ») միջանցքի մասին, որի վերաբերյալ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 15-ին Աշխաբադում, ինչպես նաև` Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա միջանցքի մասին: