close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հավանաբար, վարչապետն էլ հասկացավ, որ երկիր ղեկավարելն իր մոտ չի ստացվում, որոշեց զբաղվել հարազատ գործով` քայլերթով. Շարմազանով

Քաղաքական

22 Նոյեմբերի 2018, 13:35
 Հավանաբար, վարչապետն էլ հասկացավ, որ երկիր ղեկավարելն իր մոտ չի ստացվում, որոշեց զբաղվել հարազատ գործով` քայլերթով. Շարմազանով

Այս ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելը և երթ կազմակերպելը, քան տնտեսություն զարգացնելն ու ներդրումներ բերելը. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառանալով Փաշինյանի` նոյեմբերի 24-ին երթ անցկացնելու գաղափարին:

«Ում մոտ ինչը լավ ստացվում է, նա պետք է դրանով զբաղվի, և հավանաբար, պարոն վարչապետն էլ հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զրագացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում, և նա որոշեց զբաղվել իր հարազատ գործով` քայլերթեր կազմակերպելով: Հուսով եմ, որ մի օր նա ամբողջությամբ կզբաղվի քայլերթերի կազմակերպմամբ, իսկ կառավարության գործը կտա ավելի պրոֆեսիոնալ գործիչների»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ այն, ինչի համար Փաշինյանը և նրա կառավարությունը  տարիներ շարունակ քննադատում էին Հանրապետական կառավարություններին, հիմա ավելի մեծ թափով իրականացնում են:

Ըստ նրա`ԿԸՀ-ն պետք է կայացնի ճիշտ որոշում, որը բխում է Սահմանադրությունից:

Դիտարկմանը` Լենա Նազարյանն ասել է, որ բոլոր ուժերն ազատ են,  իրենք էլ կարող են հանդիպումներ անցկացնել, պատգամավորն արձագանքեց. «Շնորհակալություն Լենա Նազարյանին և Նիկոլ Փաշինյանին, որ թույլ են տալիս, որ ես իմ ժողովրդի հետ հանդիպեմ»:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica