close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քրեական գործով ամբողջությամբ վերականգնվել է բանկին պատճառված վնասը. ՔԿ

Իրավունք

21 Նոյեմբերի 2018, 21:50
 Քրեական գործով ամբողջությամբ վերականգնվել է բանկին պատճառված վնասը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում  ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում ամբողջությամբ  վերականգնվել է Երևանում գործող բանկերից մեկին պատճառված վնասը:

2018 թվականի մայիսի 16-ին Երևանում գործող բանկից հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին առ այն, որ բանկը ՍՊ ընկերության հետ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին և 2015 թվականի հունվարի 23-ին կնքել է վարկային պայմանագրեր, որոնց համաձայն՝ ՍՊ ընկերությանը տրամադրվել է ընդհանուր 287.307 ԱՄՆ դոլար գումար, իսկ որպես ստանձնած պարտավորությունների ապահովում՝ գրավադրվել է ընկերության սեփականությունը հանդիսացող շարժական գույք՝ ընդհանուր՝ 117 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ: 2016թ. դեկտեմբերի 16-ին  ՍՊ ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ բանկում գրավադրված շարժական գույքը չի հայտնաբերվել և պարզվել է, որ նույն ընկերության տնօրենը գրավադրված ապրանքները՝ գրավադրելուց հետո մինչև 2016 թվականի նոյեմբեր –դեկտեմբեր ամիսները, վաճառել է՝ չփոխարինելով համարժեք գույքով՝ ՓԲ ընկերությանը պատճառելով մոտ 65.200.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 184.1 հոդվածի 2-րդ մասով, որը հունիսի 1-ին ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով նշված բանկը ճանաչվել է տուժող:  Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՓԲ ընկերությանը ՍՊ ընկերության կողմից գույքային վնաս պատճառելու հանգամանքները, պատճառված վնասի իրական ծավալը: ՍՊ ընկերության և բանկի միջև կնքված վարկային պայմանագրերի մարման ժամանակացույցը և մարումների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու նպատակով կատարվել է համապատասխան հարցում, որի պատասխան գրության համաձայն՝ բանկի հանդեպ ՍՊ ընկերության տնօրենի պարտավորությունն ամբողջությամբ կատարվել է:

Հաշվի առնելով, որ ՓԲ ընկերությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՍՊ ընկերության տնօրենը խնդրել է  «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի եվ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ համաներում կիրառել՝ 2018թ. նոյեմբերի 16-ին որոշում է կայացվել՝ ՍՊ ընկերության նախկին տնօրենի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդհոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնել և գործով վարույթը կարճել` հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով:

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica