close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանն ափաշքյարա խախտում է Ընտրական օրենսգիրքը. Արմեն Աշոտյան

Քաղաքական

21 Նոյեմբերի 2018, 17:35
 Նիկոլ Փաշինյանն ափաշքյարա խախտում է Ընտրական օրենսգիրքը. Արմեն Աշոտյան

Երբ մենք ունեինք վարչապետ, ամեն ինչ անում էինք, որ վարչապետը մինչև ժամը 6-ը մնա վարչապետ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Փաշինյանի` մարզեր մեկնելուն:

«Նիկոլ Փաշինյանն ափաշքյարա խախտում է Ընտրական օրենսգիրքն արդեն առաջին իսկ օրվանից, և սա միակ խախտումը չէ. երևի մարդիկ կան դուրսը կանգնած` ԱԱԾ-ից, տեսնում են` ով է  ներս գալիս-գնում, նրանք մոտենում են իմ ընկերներին, որոնք «հանդգնում» են գալ ՀՀԿ շտաբ, ու ասում` քեզ պե՞տք է, բա չե՞ս վախենում գործից հանենք և այլն: Ի՞նչ է նշանակում` իմ ընկերոջը ֆիքսել, որ եկել է ինձ մոտ, ու ասել, որ այլևս չգա»,- ասաց նա:

Հարցին` ինչո՞ւ հաղորդում չեն տալիս հանցագործության մասին, Աշոտյանը պատասխանեց, որ երեկ կուսակցության անունից տվել են հաղորդագրություն, և ինքը կհետևի ԿԸՀ-ի արձագանքին: «Զավեշտ էր, իհարկե, բայց երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, առնվազն երկու մարդու մեր իշխանություններից թիրախավորել էր ավելի, քան ինձ ու Շարմազանովին. մեկը վիճակագրական ծառյության պետ Ստեփան Մնացականյանն էր, մյուսը` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկոչյանը: Երկուսին էլ պահել է: Հիմա` նա ժամանակի՞ն էր սուտ խոսում` այդ մարդիկ նկարիչ ու քանդակագործ են: Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի այս ճակատագրական շրջադարձի իմաստը, երբ այդ մարդկանց ինչ ասես չէր ասում: Բա ինչի՞ ես պահել նկարչին, թե՞ չէինք նկարել, հիմա ես հասկացել: Ասա', որ այն ժամանակ սուտ ես ասել, կամ ասա'` քեզ էլ է պետք, որ հիմա նկարեն»,- ասաց պատգամավորը:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica