Ադրբեջանում շարունակում են հումանիզմ խաղալ
Հասարակություն

Ադրբեջանում շարունակում են ակտիվորեն քննարկել ռազմագերիներին փոխանակելու թեման` հայկական կողմին մեղադրելով մարդասիրությունից հեռու լինելու մեջ:
Այսպես` Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ՀՀ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որում նա հանդես է եկել Ադրբեջանի 2 քաղաքացիներին Բաքվին վերադարձնելու դեմ. հայտնում է Haqqin.az-ը:
«Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ նա հեռու է քաղաքակիրթ վարքագծից, խոսքով խոսում է խաղաղության և համաձայնության հասնելու մասին, իսկ գործով` մերժում հումանիզմի համամարդկային սկզբունքները»,- ասել է նա:
Նշենք, որ հայկական կողմը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը` Հայաստանում ռազմագերիներ չկան: