close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե 100 տոկոսով կատարված արդյունքները սրանք են, բա իրական 100 տոկո՞սը որը պետք է լինի. Ռուստամյան

Քաղաքական

21 Նոյեմբերի 2018, 17:23
 Եթե 100 տոկոսով կատարված արդյունքները սրանք են, բա իրական 100 տոկո՞սը որը պետք է լինի. Ռուստամյան

Պետք է ժողովուրդը գնահատի` կառավարությունն իր առջև դրված խնդիրները 100%-ով կատարել է, թե՞ ոչ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 100 տոկոսով կատարել են իրենց բոլոր պարտավորությունները:

«Եթե 100%-ով կատարված արդյունքները սրանք են, բա իրական 100 տոկո՞սը որը պետք է լինի: Ես չեմ համարում, որ այն ակնկալիքները, որ ժողովուրդն ուներ, կատարված են: Չգիտեմ` ինչ չափանիշներով է այդ գնահատականը տրվում, բայց ես կարծում եմ, որ կատարված է այն, որ նախորդին վերադարձ չկա: Նախորդ ռեժիմն արդեն հեռացավ, այո, «Մերժիր Սերժին» մասով պարտավորությունները կատարված են: Բայց մերժումը, որը պետք է ժողովրդին բերեր ավելի բարեկեցիկ կյանք, արդյո՞ք ամբողջությամբ կատարվել է: Ես շատ զգույշ կլինեի այդպիսի արտահայտություն անելիս»,- ասաց պատգամավորը և հավելեց. «Բայց մերժենք Սերժին դեպի ո՞ր ապագան գնալու համար և ինչպիսի՞ ծրագրով ենք մենք նոր ապագային գնալու ու հասնելու: Երբ դրա մասին ենք խոսում, մեկ էլ պարզվում է, որ այդպիսի հայեցակարգված, հստակ ու հասկանալի ծրագիր առայժմ չի հնչեցվել, որ ես կարողանամ գնահատել՝ այդ ծրագիրը կատարվե՞լ է 100 տոկոսով, թե՞ որ տոկոսով է կատարվել: Ունենք միակ հրապարակային համաձայնեցված փաստաթուղթ՝ կառավարության ծրագիրն է: Այսինքն՝ որ նայենք, թե այդ ծրագրից որ գլուխներն են ամբողջությամբ իրացված, ես չեմ կարծում, որ կհանգենք այն եզրակացության, որ 100 տոկոսով ամբողջ ծրագիրն իրականացված է, իսկ ծրագրից շատ քիչ բաներ են կատարվել»,- ասաց Ռուստամյանը:

Դիտարկմանը` մենաշնորհներն են վերացվել, պատգամավորը պատասխանեց. «Բայց գործող անձինք, որոնք մենաշնորհային դաշտ էին ստեղծել, դաշտում պահպանվել են, իսկ մենաշնորհները վերացե՞լ են»:

Ինչ վերաբերում է  քաղաքական մենաշնորհին, Ռուստամյանը նշեց, որ այն գնալով  ամրապնդվում է: «Հենց դա է մեր հիմնական խնդիրը. հիմա մենաշնորհային իրավիճակ է, կառավարոթյունը փոխարինված է  վարչապետով, և եթե այսպես շարունակվի, մենք կունենանք մի Ազգային ժողով, որը կլինի ամբողջությամբ կառավարության պատկերը` մեկ ուժի արտացոլում: Մինչև հիմա ասում էին, թե ԱԺ-ն դակիչ է, նույն վիճակը կարող է պահպանվել հաջորդ ԱԺ-ում: Տեսանք հոկտեմբերի 2-ին, թե ինչպես էր կառավարությունը ճնշում գործադրում իր իսկ կոալիցիոն ընկերների վրա` ասելով, թե ինչպես նրանք պետք է իրենց պահեն ԱԺ-ում: Դա ենթադրում է, որ նույն տրամաբանությունը կարող է գործել, երբ նրանք  մեծամասնություն ունենան և, առանց հաշվի առնելու, որ գործադիրն օրենսդիրից տարանջատված է,  էլի շատ վատ իրենց զգան, երբ կառավարության մոտեցումները ԱԺ-ն չպաշտպանի: Այդպիսով` մենք գնալու ենք նույն միահեծան իշխանության»,- հայտարարեց նա:

Ըստ պատգամավորի` քաղաքական մենաշնորհի մեղավորները քաղաքական մենաշնորհ ստեղծողներն են, և պետք է ներկայով խոսել դրա մասին, այլ ոչ թե` անընդհատ անցյալին հղումներ կատարելով:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica