close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նրանց նման ընդդիմություն չենք լինի, կլինենք մեր` Դաշնակցության նման ընդդիմություն. Հրանտ Մարգարյան

Հասարակություն

21 Նոյեմբերի 2018, 17:58
 Նրանց նման ընդդիմություն չենք լինի, կլինենք մեր` Դաշնակցության նման ընդդիմություն. Հրանտ Մարգարյան

Ժողովուրդն իր քվեարկությամբ է որոշում` ով է ընդդիմություն,  ով` իշխանություն. «Երկիր Մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է որոշվում` ընդդիմությո՞ւն են, թե՞ իշխանություն:

Ըստ նրա` ում ժողովուրդը շատ ձայն է տալիս, դառնում է իշխանություն, մնացածը, որ մաս չեն կազմում կառավարությանը, լինում են ընդդիմություն:  «Այդ բաժանումն այնքան պարզ է: Հիմա` եթե ասում են` չէ, միայն մենք ենք ընդդիմությունը, սովոր են ինչ-որ բան մոնոպոլիայի վերածել: Բայց ինչ-որ առումով ճիշտ են ասում` մենք նրանց նման ընդդիմություն չենք լինի, մենք մեր նման ընդդիմություն կլինենք»,- ասել է Մարգարյանը:

Նա նշել է, որ Փաշինյանը կունենա քվեների մեծամասնությունը և կառավարություն կձևավորի: «Մենք, ուզենք, թե չուզենք, ընդդիմություն ենք լինելու: Բայց մի բան էլ պարզ է` ամեն կուսակցությունն իր նման, իր ձևով, իր արժեհամակարգով, իր քաղաքական ուղեգծով, պետականության նկատմամբ ունեցած իր պատկերացումով, ազգի պայքարի մասին ունեցած իր պատկերացումով և հեռանկարով է ընդդիմություն լինելու: Մենք մեզ նման` Դաշնակցության նման ընդդիմություն ենք լինելու, նրանք էլ` Հանրապետականի նման: Բայց ասել, որ միայն մենք ենք, ծիծաղելի է»,- շեշտել է Մարգարյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica