close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
-1°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աֆղանստանում Դավիթ Տոնոյանն եղել է հայ խաղաղապահների մարտական հերթապահության վայրերում

Քաղաքական

21 Նոյեմբերի 2018, 16:22
 Աֆղանստանում Դավիթ Տոնոյանն եղել է հայ խաղաղապահների մարտական հերթապահության վայրերում

Նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն Աֆղանստան կատարած աշխատանքային այցի շրջանակում, հայկական զորախմբի հրամանատարության ուղեկցությամբ, եղել է հայ խաղաղապահների ծառայության վայր հանդիսացող ռազմաբազայում և մարտական հերթապահության վայրերում։ Նա ծանոթացել է հերթապահության յուրահատկություններին։  Դավիթ Տոնոյանն այցելել է նաև  ռազմաբազայի հոսպիտալ, որտեղ ծառայություն է իրականացնում նաև հայ զինվորական բժիշկը։

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ամբողջ անձնակազմի հետ։ Նա անձնակազմին ներկայացրել է ՀՀ-ում ընթացող քաղաքական գործընթացները, ԶՈւ բարեփոխումների կարևոր կետերը։ Քննարկվել է բարեփոխումներում միջազգային համագործակցության կարևորությունը և այդ համատեքստում նման առաքելությունների նշանակությունը։ Զինծառայողները տարբեր հարցեր են  բարձրացրել,  որոնց Տոնոյանը պատասխանել է:

Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատարն իր և երկրի ղեկավարության անունից հայ խաղաղապահներին շնորհակալություն է հայտնել բարձր որակի ծառայության համար։

Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica