close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տնտեսական աճը կանխատեսվածից ցածր կլինի

Տնտեսական

21 Նոյեմբերի 2018, 15:26
 Տնտեսական աճը կանխատեսվածից ցածր կլինի

2018 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը, այս տարվա 10 ամիսների հաշվարկով, կազմում է 6 տոկոս (9 ամիսների հաշվարկով` 6.5 տոկոս, 8 ամիսների՝ 7.7 տոկոս), այսինքն՝ վերջին ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսության աճի տեմպը շարունակաբար նվազում է: Այն դեպքում, երբ 2019 թվականի ՀՀ պետական բյուջեով կանխատեսվում է, որ 2018 թվականն ամփոփելու ենք 6.5 տոկոս տնտեսական աճով, ինչն արդեն անիրատեսական է:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա 10 ամիսների հաշվարկով` գյուղատնտեսության ոլորտը գահավիժում է ավելի ու ավելի. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` անկումը կազմում է 8.1 տոկոս, ինչի արդյունքում նաև գրանցվում է թարմ մսի, բանջարեղենի գների աճ: Զգալիորեն նվազել են նաև շինարարության և ծառայությունների ոլորտի աճի տեմպերը, ինչը, անշուշտ, պայմանավորված է այս տարվա երկրորդ կիսամյակում ներդրումների կրճատմամբ:

Այս տարի աշխատավարձերը, թոշակները և նպաստները մնացել են նույնը, սակայն գնաճն արդեն կազմում է 2.7 տոկոս, այսինքն՝ միևնույն եկամտի և գնաճի պայմաններում մարդիկ ավելի քիչ գնումներ են կատարել` ուղղակի աղքատացել են:

Գնաճի պայմաններում առավել մտահոգիչ է, որ հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 987 ՀՀ դրամով՝ կազմելով 168518 ՀՀ դրամ:

Բացի այդ` նույն ժամանակահատվածում 1.7 տոկոսով կրճատվել են ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալները: 

Ավանդաբար տարեվերջին մի շարք ապրանքների շուկաներում (կարագ, ձու, ձեթ, մսամթերք և այլն) գրանցվում է գների նկատելի աճը, և դրան պետք է պատրաստվեինք երեկվանից՝ մշակելով ու ներդնելով համարժեք սոցիալ-տնտեսական քաղաքականություն, որն առաջնահերթ կլուծի սոցիալապես խոցելի խմբերի խնդիրները:

 

Աննա Պարսյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս

Այնտեղ` Սև ծովի ափին ...
12 Դեկտեմբերի 2018, 23:06 Այնտեղ` Սև ծովի ափին ...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica