close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
-2°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գուցե ունենք այլ շահեկան հաշվարկ՝ ինչ-որ բան զիջելով, 15 անգամ ավելին ստանալ. Պողոսյանը՝ ՀԱՊԿ-ի զարգացումից

Քաղաքական

21 Նոյեմբերի 2018, 15:19
 Գուցե ունենք այլ շահեկան հաշվարկ՝ ինչ-որ բան զիջելով, 15 անգամ ավելին ստանալ. Պողոսյանը՝ ՀԱՊԿ-ի զարգացումից

Այն իրավիճակը, որը ձևավորվել է, հնարավորություն է տալիս մեծ հավանականությամբ կանխատեսելու, որ դեկտեմբերի 6-ին ո՛չ Հայաստանի, ո՛չ Բելառուսի ներկայացուցիչը չի ընտրվելու, երրորդ երկիրն արդյունքում շահելու է, այսինքն՝ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Յուրի Սեմերիկովն էլ կմնա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ արձագանքելով  հարցին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, հայտարարելով, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի համար երկրորդական, նույնիսկ չորրորդական է, արդյո՞ք չի ակնարկում, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանի ներկայացուցիչը չի ընտրվելու։

Ըստ Պողոսյանի` գուցե հաշվարկ կա: «Գուցե դա է եղել մեր շահը՝ որևէ տեղ որևէ բան զիջելով, մի 15 անգամ ավելի բան ստանալ։ Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ կար նաև հետևյալ արտահայտությունը՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ պարտականություններ ունեն մեր հանդեպ, ինչպիսի պարտականություններ մենք ունենք, ինչպիսի վերաբերմունքի խնդիր պիտի լինի: Եթե այդ մարդը չլինի մեր ներկայացուցիչը, բայց մենք հասկանանք, որ այնտեղ քաղաքականություն է փոխվելու, և դրանից ավելի շատ ենք մենք շահելու, գուցե հենց դա է մեր անվտանգության համակարգին նպաստողը: Ամիսներ հետո գուցե տեսնենք, գուցեև` ամսի 6-ին, երբ սենյակից դուրս կգան»,- ասաց նա։

Պողոսյանը հարկ համարեց հիշեցնել, որ Նիկոլ  Փաշինյանը պարզ և ճիշտ ձևով Բելառուսին ասաց՝ զենք եք վաճառում, որ Երևանի վրա կրակե՞ն: «Ռուսաստանը միշտ ասում էր, որ Ադրբեջանին զենք է տալիս, բայց Հայաստանին էլ է տրամադրում։ Մենք իրականում ՀԱՊԿ-ում գտնվում ենք, որովհետև ՀԱՊԿ-ն է թույլ տալիս մեզ զինամթերք ձեռք բերել Ռուսաստանից՝ ներքին շուկայական գներով։ Մեր երկկողմանի դաշնագրում դա չկա,  եթե լիներ, գուցե մեզ ՀԱՊԿ-ը շատ չհետաքրքրեր»,- կարծիք հայտնեց նա։

Հարցին՝ ՀԱՊԿ-ում ճգնաժամային իրավիճակ կա՞, ինչպես որոշ փորձագետներ են պնդում, Պողոսյանը պատասխանեց. «Ստեղծվել է ոչ թե ճգնաժամային, այլ մի իրավիճակ, որում Հայաստանը նպաստեց ՀԱՊԿ-ի զարգացմանը։ Եթե ՀԱՊԿ-ն ունի այն ինստիտուցիոնալ ընկալումը, որ իսկապես ուզում է դառնալ լուրջ կազմակերպություն, որին միջազգային այլ կազմակերպությունները կճանաչեն և կհարգեն, ապա Հայաստանը նպաստեց դրա հնարավորությանը։ ՀԱՊԿ-ը կհասկանա՝ ինչ պրոցեդուրալ բացթողումներ ունի, որ ենթադրենք՝ որևէ գլխավոր քարտուղար մահանում է, ի՞նչ է լինելու, նույն երկրի ներկայացուցի՞չն է փոխարենը լինելու, թե՞ հաջորդ երկրի ներկայացուցիչը: Այդ պրոցեդուրաները գոնե կճշտեն, կհասկանան՝ ինչպես են անելու։ Այս բոլոր խոսակցություններից ինչ-որ քաղաքականություն է որոշվելու. ՀԱՊԿ-ը կարող է ավելի հզոր հավաքական ռազմաքաղաքական միավոր դառնալ և հասկանալ, որ լիակատար այլ փիլիսոփայություն պետք է լինի կառույցի մեջ: Այդ հնարավորության դուռը բացեց Հայաստանը, ինչի համար բոլորը ՀԱՊԿ-ում պետք է շնորհակալ լինեն: Կօգտագործե՞ն այդ հնարավորությունը, շատ հարցերի լուծումը կստանան, չեն օգտագործի, ուրեմն ՀԱՊԿ-ը կմնա թույլ կազմակերպություն»։

Ըստ Պողոսյանի՝ եթե ՀԱՊԿ-ում չսրբագրեն սխալները, ապա  տարբեր կարգավիճակներով  կազմակերպությանը միանալ ցանկացողները մտափոխվելու են: «Բոլորն ասելու են՝ դուք ի՞նչ կոլեկտիվ, ձեզ մոտ փակ քննարկման բանը գնում, թշնամուն են պատմում։ Դուք ի՞նչ կազմակերպություն եք, որ գամ, անդամակցեմ, իմ գաղտնիքն ասեմ, դուք էլ գնաք նույնանման վարքագիծ անեք։ Վաղն էլ Նազարբաևը կհրավիրի Վրաստանի կամ Ուկրաինայի դեսպաններին ու կպատմի, թե ինչ է եղել: Ռուսաստանին դա դուր կգա՞»,- նշեց նա։

Արդյո՞ք ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը կստիպի Հայաստանին`  մտածել կազմակերպությունից դուրս գալու մասին: Թևան Պողոսյանն այս հարցին պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է, սակայն կարևորը երկրի շահն ու անվտանգությունն ապահովելն է:

Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica