close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+3°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաստաթուղթը դիվանագիտական ազդեցություն ունի, պետք է հաշվարկել հակասցենարները. Պողոսյանը՝ ՀՀ-Արցախ համաձայնագրի մասին

Քաղաքական

21 Նոյեմբերի 2018, 14:32
 Փաստաթուղթը դիվանագիտական ազդեցություն ունի, պետք է հաշվարկել հակասցենարները. Պողոսյանը՝ ՀՀ-Արցախ համաձայնագրի մասին

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը շարունակում է պնդել՝ Հայաստանի և Արցախի միջև պետք է կնքվի ռազմական փոխօգնության համաձայնագիր: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշել է, որ նման համաձայնագրի կնքումը  Հայաստանին բազմաթիվ հարցերի պատասխաններ տալու հնարավորություն կտա:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն, իր հերթին,  Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նման փաստաթուղթ ստորագրելուց առաջ պետք է լուրջ հաշվարկներ կատարել՝ ի՞նչ է դա մեզ տալու, որտե՞ղ ենք կորցնելու:

«Եթե հասկանում ենք, որ սրանից միայն  շահելու ենք,  ապա անենք դա: Հայաստանը կարող է զարգանալ և դառնալ երկիր, որը մի օր կարթնանա և կասի՝ այսօր ճանաչում եմ Արցախի անկախությունը և թքած ունեմ, թե ով ինչ է մտածում, ինչպես դա արեց Ռուսաստանը Ղրիմի դեպքում: Որևէ մեկը կարողացա՞վ բան ասել, որովհետև նա այդ հզորության տերն է: Ցանկացած գործողություն կարող ես նախաձեռնել և անել, բայց պետք է հասկանալ հնարավոր հակասցենարները: Այն օրը, երբ դրան պատրաստ կլինես, արա:  Այլ բան է, երբ ամբողջ աշխարհը գիտի, որ դե ֆակտո դու դա անում ես,  այլ բան` երբ դա գրավոր ամրագրում ես: Փաստաթուղթը դիվանագիտական ազդեցություն ունի»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ նման փաստաթղթեր, իհարկե, ՀՀ ԱԺ օրակարգում պետք է լինեն, որպեսզի հարմար պահի շրջանառության մեջ դրվեն:

Շարունակելով  վերևում արտահայտած  միտքը` նա նշեց, որ դիվանագիտության մեջ ևս տարբեր  գործիքներ են օգտագործվում, մի դեպքում կարող է «մուրճ» լինել, մեկ այլ դեպքում՝ «սղոց», «դանակ», նաև՝  խոսք կամ ստորագրություն.

«Ամեն փաստաթուղթ իրենից կարող է ներկայացնել տարբեր չափի կամ հզորության մուրճ: Դա կարող է լինել փոքր, որով ժամացույցին ես խփում և  որով մեխ չես կարող մեխել: Եվ կարող է լինել նորմալ մուրճ, որով խփելիս  հասնես նպատակիդ, բայց կարող լինել նաև այն քաշի մուրճ, որը վերցնես և, դեռ նորմալ չբարձրացրած, գցես  ոտքիդ և ոտքդ կոտրես: Հիմա պետք է նստել ու հաշվարկել՝ արդյո՞ք այսօր ունենք բավականաչափ հնարավորություն: Բայց մի բան պարզ է՝  ժամանակ ունենք նախապատրաստվելու բոլոր սցենարներին՝ ռազմական, դիվանագիտական: Մեր մարմինը պիտի մարզենք, մեր երկրի ողնաշարն այնքան ամուր պիտի լինի, և միտքը` ճկուն, որ քայլ առ քայլ հասկանանք,  թե ինչ աստիճանի պիտի լինի մեր երկրի հզորությունը, որ  երբ մի օր որոշենք ինչ-որ բան անել, որևէ մեկը չասի՝ չես կարող»,- նշեց Պողոսյանը:

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
11 Դեկտեմբերի 2018, 14:56 Երևան-Օմսկ նոր ավիաերթուղի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica