close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետի պաշտոնակատարն Արագածոտնի մարզում է. նախընտրական քարոզարշա՞վ

Քաղաքական

21 Նոյեմբերի 2018, 13:34
 Վարչապետի պաշտոնակատարն Արագածոտնի մարզում է. նախընտրական քարոզարշա՞վ

Մեր խնդիրն է հստակ արձանագրել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ի վիճակի է առանց կողմնակի օգնության անել իր ընտրությունը. Այս մասին Արագածոտնի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ վարչապետի պաշտոնարակատն իր ֆեյսբոուքյան էջում գրել էր. «Այսօր մեկնում եմ Արագածոտնի մարզ. ժամը 14:00-ին հանդիպում կունենամ աշտարակցիների հետ՝ Աշտարակի կենտրոնական հրապարակում, ժամը 15:30-ին հանդիպում կունենամ ապարանցիների հետ, Ապարանի կենտրոնական հրապարակում»:

Նշենք, որ Փաշինյանը չի հստակեցրել իր այցն աշխատանքայի՞ն է, թե՞ ոչ:

Հանդիպման ժամանակ Փաշինյանն իր օրինակը բհերեց` նշելով, որ երկար տարիներ ղեկավարելէ  ամենախոշոր թերթը, սակայն երբևէ որևէ աշխատողի չի ասել` ում ընտրեմ: «Սա կարծում եմ` անհարգալից վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, երբ հրավիրում են ու ասում`  էս ինչին կընտրես և էական չի սպառնալով, խնդրելով թե այլ կերպ»,- ասաց նա և հավելեց, որ մարդիկ տեսնում են` ովքեր են թեկնածուները, նրանց ծրագրերը տեսնում են և կարող են որոշում կայացնել: «Մեր խնդիրն է,  որ այս ընտրություններում քարոզարշավը տեղի ունենա կատարյալ հավասարության պայմաններում: Այսինքն որևէ խոչընդոտ որևէ քաղաքական ուժի գործուենության, քարոզարշավի նկատմամբ չպետք է տեղի ունենա հանրապետության որևէ անկյունում: Եթե մի դահլիճ հասանալի է մեկ քաղաքական ուժի համար, հասանալեի է մյուսների համար»:

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica