close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս մթնոլորտը ձեռնտու չէ. Հրանտ Մարգարյան

Հասարակություն

21 Նոյեմբերի 2018, 13:48
 Այս մթնոլորտը ձեռնտու չէ. Հրանտ Մարգարյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Երկիր Մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ պատասխանել է հարցին, թե իշխանափոխությունից հետո, բացի իշխանության փոփոխությունից, ժողովրդի կյանքում որևէ փոփոխություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ:

«Կա դրականը, և կա բացասականը: Դրականն այն է, որ հույս կա, որ պետք է մի բան փոխվի: Հույս կա, որ վիճակը պետք է լավանա: Սա, իհարկե, թե' շատ լավ է, թե' շատ վտանգավոր է: Վտանգավոր է առաջին հերթին իշխող ուժի համար. նա պարտավոր է բավարարել ժողովրդի սպասելիքները: Եթե չկարողացավ դա անել, հուսախաբության ալիքը շատ մեծ է լինելու: Ես սրտանց չեմ ուզենա, որ դա լինի, որովհետև մեր ժողովուրդը մեղք է, քանիերո՞րդ անգամ պետք է հուսախաբվի»,- ասել է Մարգարյանը` նշելով, որ այսօրվա փաստերը, սակայն, թույլ չեն տալիս, որ այդպես մտածենք:

«Բոլոր նախկին գյուղապետերը, դպրոցների տնօրենները, պետական պաշտոնյաները սարսափած վիճակում են, որ ամեն վայրկյան կարող է իրենց դեմ գործ հարուցվել, ամեն վայրկյան կարող է իրենց տուգանեն, բանտարկեն: Այս վիճակը մեր երկրին ձեռնտու չէ»,- հավելել է Բյուրոյի ներկայացուցիչը` շեշտելով, որ խոսքը մեծ կոռումպացվածների մասին չէ. «Խոսքս հակաօրինական գործունեություն ծավալած մարդկանց մասին չէ, բայց շարքային անձանց, որոնք ինչ-որ պայմանների բերումով, գուցե` հաճախ նաև պարտավորված, արել են անօրինականություններ: Նրանց այս ձևով սարսափի մեջ պահել, ահաբեկված պահել, ասել` եթե այսպես չանես, մենք գործ կհարուցենք, այս մթնոլորտը մեզ ձեռնտու չէ: Մարդիկ չասեն էլ, մտածում են, որ կարող է այդպես լինել: Սա մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի համար ճիշտ չէ: Այս ժողովրդական շարժումը պետք է այնքան մեծահոգի լինի, որ շարքային ընթացիկ երևույթները մենք ներենք, կարմիր գիծ քաշենք և նորից սկսենք»,- ասել է Մարգարյանը:

Նրա խոսքով` թեև այսօրվա հոգեբանական մթնոլորտում կկարողանանք անօրինականության, կոռուպցիայի դեմն առնել, բայց եթե հարցերին հիմնական լուծում չտանք, դրանք անխուսափելիորեն կրկնվելու են: «Կոռուպցիան մի բան չէ, որ մարդը միշտ գայթակղություն ունենա դա անելու: Եթե մարդն ունի ապահով կյանք, արժանապատիվ կյանք, երբեք դա չի վտանգի` կոռուպցիայի ճամփով գնալու համար: Եթե անգամ վտանգողներ լինեն, տոկոս չեն կազմի, շատ քիչ կլինեն: Բայց եթե մի բան համատարած է լինում, նշանակում է` երևույթ է, որ պատճառներն ունի, և պատճառները պետք է վերացնել, որպեսզի երկիրը երկիր դառնա, և երկիրը դուրս բերենք այս աննորմալ վիճակից: Ես գիտեմ, որ մարդիկ այսօր իսկապես սարսափած են, վախեցած են, և գուցե մարդկանց ձեռք է տալիս, որ ժողովուրդն առայժմ շարունակի հենց այս ձևով ապրել»,- կարծիք է հայտնել Մարգարյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica