close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուզում ենք ունենալ դատարան, որի մասին երազում ենք. Արմեն Սարգսյան

Քաղաքական

21 Նոյեմբերի 2018, 12:48
 Ուզում ենք ունենալ դատարան, որի մասին երազում ենք. Արմեն Սարգսյան

Փաստը, որ ՀՀ-ում այսօր հայտարարված է և իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար, աննկատ չի անցնում աշխարհում՝ և՛ Միացյալ Նահանգներում, և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում։  Այսօր` նախագահի նստավայրում գործարարների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Ըստ նրա` խոսքն ընդհանրապես կոռուպցիայի, մասնավորապես՝ դատաիրավական համակարգում արվող քայլերի մասին է։ Սարգսյանի խոսքով` մենք ուզում ենք ունենալ դատարան, որի մասին երազում ենք: «Բիզնեսը չի կարող զարգանալ, երկրում չեն կարող ներդրումներ լինել, եթե մարդիկ չեն վստահում դատարանին: Աշխարհում ներդրումային խոշոր ծավալ ունեցող երկրներն անպայման ունեն լավագույն դատաիրավական համակարգը։ Ինչո՞ւ են աշխարհում այսօր հայտնի անգլիական, շվեյցարական, շվեդական օրենքները կամ էլ Սինգապուրի օրենքները, քանի որ մարդիկ վստահում են դատարանին»,- ասաց ՀՀ նախագահը:

Սարգսյանի խոսքով` դատարանը վերջին տեղն է, որտեղ գործարարները պետք է պարզեն իրենց հարաբերությունները, մինչև դատարան գնալը պետք է լեզու գտնեն: «Բայց եթե դատարանին չեն վստահում, ապա դժվար է լինելու: Ես շատ կցանկանայի, որ ՀՀ-ում զարգանար արբիտրաժի դատարանը, այսինքն՝  երկխոսության, բանակցելու մեկ  ուրիշ էլեմենտ էլ լիներ։ Մենք ունենք օրենքներ, այդ օրենքները վատը չեն, բայց, ցավոք, արբիտրաժի մշակույթը չունենք»,- նշեց ՀՀ նախագահը:

Այնտեղ` Սև ծովի ափին ...
12 Դեկտեմբերի 2018, 23:06 Այնտեղ` Սև ծովի ափին ...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica