close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բժշկականի խորհրդում իրար դեմ են ելել փոխնախարարները. «Հրապարակ»

Հասարակություն

21 Նոյեմբերի 2018, 10:10
 Բժշկականի խորհրդում իրար դեմ են ելել փոխնախարարները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բուհի հոգաբարձուների խորհրդի կազմը հրապարակելուց հետո Երեւանի պետական բժշկական համալսարանում լուրջ աժիոտաժ է։ Խորհրդի նոր կազմն ավելի քաղաքական է, քան նախկին կազմն էր։ Խորհրդի անդամներ են՝ «Իմ քայլը» համամասնական ցուցակի առաջանցիկ տեղերում գտնվող Զառա Բաթոյանը, ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը, վարչապետի կոռուպցիոն գծով խորհրդական Արեն Մկրտչյանը, Արայիկ Հարությունյանի տեղակալ, այս ամենի «կնքահայր» եւ մոդերատոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Կրքերը եռում են խորհրդի նախագահի «ով» լինելու շուրջ։

Կրթության փոխնախարարի ներկայությունը, ըստ մեր աղբյուրների, նպատակ ունի առկա միջգերատեսչական «վեճը»՝ ԿԳՆ-ի եւ առողջապահության նախարարությունների միջեւ, լուծել ԿԳՆ-ի օգտին։ Բանն այն է, որ միմյանց հետ մրցում են նույն ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը եւ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

«Կողմերը» շտապում են, որովհետեւ երկու նախարարն էլ առաջադրված են ռեյտինգայինով, երկուսն էլ քվեներ ստանալու խնդիր ունեն եւ ենթադրություն, որ բուհի խորհրդի նախագահի կարգավիճակը կնպաստի դրան։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, «վերեւից» ասվել է, որ խորհրդի ղեկավարը չպետք է լինի պետական պաշտոնյա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica