close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության համաձայնագրի կնքումը կնպաստի Արցախի միջազգային ճանաչմանը. Կիրո Մանոյան

Քաղաքական

20 Նոյեմբերի 2018, 20:27
 Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության համաձայնագրի կնքումը կնպաստի Արցախի միջազգային ճանաչմանը. Կիրո Մանոյան

Հայաստանի ու Արցախի միջև ռազմական փոխօգնության համաձայնագրի կնքումը կնպաստի Արցախի միջազգային ճանաչմանը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց  ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` խոսելով  քաղաքական օրակարգում տարիներ շարունակ խոսվող Հայաստանի ու Արցախի միջև ռազմական փոխօգնության համաձայնագրի կնքման անհրաժեշտության մասին:

Կիրո Մանոյանի խոսքով` Հայաստանի ու Արցախի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիր  կնքելու մասին խոսվել է դեռ 2011թ-ից` ՀՅԴ-ի կողմից, երբ հանրությանը ներկայացվեցին ՀՅԴ քաղաքական պլատֆորմի  7 կետերը: Դաշնակցությունը այդ հարցը իր առաջնահերթ նպատակներից է հռչակել դեռ 2010-2011թթ-երից սկսած: ճիշտ է`  հարցը ակտիվ քաղաքական օրակարգ մտավ 2016թ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը հանձնարարեց ԱԳ նախարարությանը` նախապատրաստել համաձայնագրի տեքստը, սակայն այդ հարցը առկախվեց, քանի որ իշխանությունները սպասում էին պատեհ առիթի: Մինչդեռ Դաշնակցությունը կողմ է եղել ռազմական փոխօգնության վերաբերյալ համաձայնագրի  շուտափույթ կնքմանը, որովհետև Հայաստանի ու Արցախի միջև ռազմաքաղաքական փոխօգնությունը, որը կար դե ֆակտո, ձգտում է իրավական ամրագրման:

Կիրո Մանոյանի համոզմամբ այդ համաձայնագրի միջազգային նշանակությունը հսկայական է լինելու: Իհարկե դա չի նշանակում, թե բոլորը միջազգային հարթակում ողջունելու են համաձայնագրի կնքումը, բայց նման համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա Հայաստանին տալ բազմաթիվ հարցերի պատասխանները:

«Հայաստանի ու Արցախի միջև ռազմական փոխօգնության դե ֆակտո իրավիճակը դե յուրեով ամրագրելը միջազգային հանրությանը կտա բազմաթիվ հարցերի հիմնավոր պատասխանները, օրինակ` ինչու է ՀՀ քաղաքացի զինակոչիկը ծառայում Արցախում, և նմանօրինակ շատ հարցերի պատասխաններ»,- ասաց Կիրո Մանոյանը: Նրա կարծիքով` շատ երկրներ կարող է դժգոհեն այդ համաձայնագրի կնքումից հետո, Ադրբեջանը կարող է վայնասուն բարձրացնել:

Օրեր առաջ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին բարձրաձայնել են Արցախի Անվտանգության Խորհրդի ղեկավար Վիտալի Բալասանյանը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Արցախում արդեն սկսել են խոսել այդ համաձայնագրի կնքման անհրաժեշտության մասին, և ճիշտ կլինի, որ Հայաստանում սկսեն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Դա նաև կնպաստի Արցախի միջազգային ճանաչմանը»,- ասաց Կիրո Մանոյանը:

Այնտեղ` Սև ծովի ափին ...
12 Դեկտեմբերի 2018, 23:06 Այնտեղ` Սև ծովի ափին ...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica