close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական հնագույն լեգենդի բեմականացումը սառույցի վրա՝ ռուս գեղասահորդների մասնակցությամբ

Մշակույթ

20 Նոյեմբերի 2018, 18:21
 Հայկական հնագույն լեգենդի բեմականացումը սառույցի վրա՝ ռուս գեղասահորդների մասնակցությամբ

Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա  հայկական հնագույն «Ախթամար» լեգենդի հիման վրա սառցե շոուի պրեմիերան: Անսահման սիրո մասին ողբերգական պատմությունը կներկայացվի մարմնի, շարժման ու երաժշտության լեզվով: Սիրո մասին լեգենդ-ներկայացմանն իրենց մասնակցությունը կունենան  գեղասահքի համաշխարհային աստղեր, օլիմպիական, աշխարհի չեմպիոններ և միջազգային մրցույթների դափնեկիրներ:

Yerkir.am-ին հայտնեցին, որ կրակի աստվածուհու դերում Իրինա Սլուցկայան է, Արտաշես արքային կմարմնավորի Արթուր Դմիտրիևը, Թամարային՝ Անաստասիա Մարտյուշևան, Ազատին՝ Կոնստանտին Գավրինը: Երաժշտության հեղինակը  կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկին, պարուսույց- բեմադրիչը՝ Նիկիտա Միխայլովը: Ընդհանուր առմամբ, ներկայացման վրա աշխատել է ավելի քան 200 մասնագետ: Նախագծի պատրաստման աշխատանքները տևել են ավելի քան մեկ տարի:

Հատուկ շոուի համար ստեղծվել են տեսաինստալացիաներ, որոնք  կծառայեն որպես ներկայացման դեկորացիաներ, կներկայացվեն Հայաստանի գեղեցիկ բնապատկերները, արքայական կահավորանքը, խորհրդանիշները, իսկ հերոսների զգեստները ստեղծելիս 10 հոգանոց ստեղծագործական խումբը ՝ զգեստների նկարիչ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ, ուսումնասիրել է հայկական պատմական նյութեր, իհարկե, օգտագործվել են նաև ժամանակակից տարրեր: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica