close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2019
USD1487.43
GBP1629.32
EUR1551.53
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի իշխանությունը պետք է դասեր քաղի Իվանիշվիլիի կուսակցության թույլ տված սխալներից. վրացագետ

Քաղաքական

20 Նոյեմբերի 2018, 17:43
 Փաշինյանի իշխանությունը պետք է դասեր քաղի Իվանիշվիլիի կուսակցության թույլ տված սխալներից. վրացագետ

Հայաստանի նոր իշխանությունները պետք է դասեր քաղեն Վրաստանի՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» քաղաքական ուժի թույլ տված սխալներից. Երևան-Թբիլիսի տեսակամրջի ընթացքում կարծիք հայտնեց  վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ շեշտելով, որ այն, ինչ տեղի ունեցավ «Վրացական երազանքի» իշխանության գալուց  հետո, լավագույն վկայությունն է նրա, թե ինչպես չպետք է վարվել:

«2012-ին իշխանության գալուց հետո «Վրացական երազանքը» թույլ տվեց մի շարք սխալներ, որոնք ծայրաստիճան հիասթափեցրեցին ընտրազանգվածին, որը ժամանակին ակտիվ քվեարկել էր նրա օգտին 2012-ի և 2016-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա պետք է մեզ համար ուսանելի լինի»,- շեշտեց վրացագետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica