close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուզում են` կաթողիկոսը թիկնազորո՞վ շրջի, մտածում են` եկեղեցու հեղինակությա՞նն են ծառայում. Փաշինյանը` ՀՀԿ-ին

Հասարակություն

20 Նոյեմբերի 2018, 17:37
 Ուզում են` կաթողիկոսը թիկնազորո՞վ շրջի, մտածում են` եկեղեցու հեղինակությա՞նն են ծառայում. Փաշինյանը` ՀՀԿ-ին

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Yerkir.am-ը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` կառավարությունը, մերժելով  կաթողիկոսին թիկնազոր տրամադրելու նախագիծը, պատճառաբանեց, թե եկեղեցին ու կաթողիկոսը դրա կարիքը չունեն, կառավարությունը անհրաժեշտության դեպքում կարող է ապահովել նրանց անվտանգությունը, սակայն հունիս-հուլիս ամիսներին, երբ խոչընդոտվում էր Վեհափառի ազատ տեղաշարժվելու իրավունքը, ցուցարարները ներխուժում էին վեհարան, կառավարությունը լռեց, ի՞նչ երաշխիք կա, որ հիմա անհրաժեշտության դեպքում կմիջամտի:

«Որ այդ մարդիկ ներխուժել էին վեհարան, հիմա ո՞ր մեկը կարող է ասել` ի՞նչն է պատճառը, որ նրանք այնտեղ չեն, որովհետև ոստիկանությունը հատուկ գործողությամբ նրանց դուրս է բերել այնտեղից: Իսկ այս ընթացքում ինչո՞ւ  նորից չեն մտել այնտեղ, որովհետև ոստիկանությունը, նախորդ փորձը հաշվի առնելով, ապահովել է, որ նրանք չմտնեն: Հիմա` կաթողիկոսի ճանապարհը փակել էին, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ ճանապարհը փակված չէ: Պատասխանը պարզ է, որովհետև ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել, որ ճանապարհը չփակվի»,- պատասխանեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա շեշտեց, որ այդ օրենքը, որում ուզում են փոփոխություն անել, կոչվում է «Պետական բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության» օրենք: «Ամբողջ տրամաբանությունը դրա մեջ է: Մենք համարում ենք, որ կաթողիկոսը պետական բարձրաստիճան պաշտոնյա է՞, ոչ: Այսինքն` մենք համարում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցու հեղինակության համար լա՞վ է, որ մի երկրում, որտեղ բնակչության 90%-ը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, հիմա անհրաժեշտություն է առաջացել հատուկ օրենսդրական փոփոխություն անել, որ նա թիկնազորո՞վ շրջի: Այդ մարդիկ մտածում են` իրենք եկեղեցու հեղինակությա՞նն են ծառայում»,- ասաց Փաշինյանը և հավելեց. «Հանրապետականները խռովում են, դուրս են գալիս նիստերի դահլիճից: Բա մինչև այդ, որ  մեծամասնություն էիք, ինչո՞ւ չէիք ընդունում այդ օրենսդրությունը: Այսինքն` այս երկրում կյանքը սկսվել է 2018 թվականի մայիսի՞ն: Բա դրանից առաջ ընդունեիք, ինչո՞ւ չեք ընդունել այդ օրենքը: Բա այդ ո՞ւմ իշխանության տարիներին են տարածում գտել ձեր իսկ նշած աղանդները ՀՀ-ում: Այդ ամենը 6 ամսվա ընթացքո՞ւմ է տեղի ունեցել»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, թե հիմա էլ ակնարկում են, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը հրահրված է իշխանությունների կողմից: «Գիտե՞ք ինչ` հերիք է, հա՞: Եկեք շատ ուղիղ ասեմ, որ դա ընդամենը եկեղեցու ներքին պրոբլեմների դրսևորում է: Այսինքն` որևէ մեկը հույս ունի որ վարչապետը գնալու է, եկեղեցու ներսում հարաբերություննե՞ր կարգավորի»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` հիմա էլ ԼԳԲՏ թեման են շահարկում: «Միևնույն ժամանակ չեն պատասխանում կոնկրետ մեկ հարցի` երբ ՀՀ որևէ քաղաքացի հայտարարում է` ես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ եմ, մենք ի՞նչ պետք է անենք նրան: Ասեք` մենք նրան սպանում ենք, գնդակահարում ենք, քառատում ենք, բանտ ենք նստեցնում, արտաքսում ենք, թող ասեն: Էդ մինչև մայիսը Հայաստանում ԼԳԲՏ համայնք չի եղել, հա՞: 2000-ական թվականներին` երբ ՀՀ-ում Հանրապետական կուսակցության իշխանության ամենածաղկուն շրջանն էր, Հայաստանում հրապարակվել է նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեն այլ սեռական կողմնորոշում: Եվ այն ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես` ինչու, ձայնն չէին հանում»,- նշեց նա:

Փաշինյանը վրդովված հավելեց, թե այս երկրում, ով ուզում է մեքենայի գույնը փոխել, վարչապետի մոտ ընդունելության է հերթագրվում, ասում` կլինի՞ ավտոյիս գույնը փոխեմ: «Այո, Հայաստանում եղել է ավտորիտար կառավարություն, որ ամեն ինչ ինքն է  որոշել, նույնիսկ` ով ում հետ ամուսնանա: Հայաստանում հիմա այդպիսի բան չկա: Հիմա ասում են` եկեք ցույցը արգելենք: Որ ցույցը արգելենք` օրենքով, ասելու են` բա դրա համա՞ր էին եկել իշխանության, սկսվե~ց, հիմա եկեղեցու դիմաց եք արգելում, վաղը` կառավարության: Մենք  գիտեինք, որ այսպես է լինելու, չի փոխվել ոչ մի բան այս երկրում: Մանկամիտ քաղաքականություն ենք վարում: Եկեք ասենք` Ամենայն Հայոց կաթողիկոսը պետական բարձրաստիճան պաշտոնյա է` սրանից բխող հետևանքներով: Ի՞նչ է, այս իրավիճակը, որ ստեղծվել է, այս վեց ամսո՞ւմ է ստեղծվել, մինչ այդ ոչ մի խնդիր չի՞ եղել: Եկեք բացենք, նայենք վերջին 20 տարվա մամուլը, մոնիտորինգ անենք: Տեսնենք` այդ նշված թեմաներով ինչ է  գրվել ընդհանրապես»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Ըստ նրա` երբ ինքը դարձել է վարչապետ, կրճատել է պետավտոտեսուչների` իրեն ուղեկցումը:  «Հարց` եթե երկրի ղեկավարի այդ ուղեկցումը չի ապահովում պետավտոտեսչությունը,  ինչո՞ւ պետք է ուրիշներինն ապահովի: Տրամաբանական չէ՞»,- հարցրեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իրենք ճշմարտության հետ որևէ հարցում առերեսվելու պրոբլեմ չունեն: «Շատ դեպքերում չենք առերեսվում` ոչ թե մեր շահերից ելնելով, այլ ուրիշների շահերը հաշվի առնելով: Ես էլի ասում եմ` մեր բարեկրթությունը հանկարծ որևէ մեկը չմեկնաբանի որպես թուլություն: Մենք թույլ չենք տա, որ ճշմտարտությունը որևէ մեկն աղավաղի: Ճշմարտությո՞ւն եք ուզում մինչև վերջ, կբացենք ճշմարտությունը ու քարուքանդ կլինեք այդ 90 տոկոսդ»,- եզրափակեց նա:

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica