close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ով էլ Վրաստանում գա իշխանության, դա չի ազդի Երևանի հետ հարաբերությունների վրա. Կապանաձե

Տարածաշրջան

20 Նոյեմբերի 2018, 17:23
 Ով էլ Վրաստանում գա իշխանության, դա չի ազդի Երևանի հետ հարաբերությունների վրա. Կապանաձե

Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ըստ էության, Սահակաշվիլի-Բիձինաշվիլի պայքար է ընթանալու: Այս մասին Երևան-Թբիլիսի տեսակամրջի ընթացքում նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:  

Ըստ նրա` Ջավախքի հայերն ընտրություն կատարելիս  հիշելու են  Միխեիլ Սահակաշվիլու նախագահության օրոք հակահայկական գործողությունները: «Նրանք  կքվեարկեն Սահակաշվիլիի հետ ասոցացվող անձի դեմ»,- կարծիք հայտնեց վրացագետը:

Մելիքյանը հիշեցրեց նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը Վրաստանի հայերին քաղաքացիություն շնորհելու մասին, ինչը, իհարկե, ընտրությունների առաջին փուլում որոշակի ընտրազանգված ապահովեց հայերի շրջանում, և դա նաև հետագայում դերակատարում կունենա:

Ըստ վրացագետի` Վրաստանում հայերը հիմնականում քվեարկել են իշխանության ներկայացուցչի օգտին, բացառությամբ  2012-ի, երբ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ը խորհրդարանական ընտրություններում  հաղթանակ տարավ:

«Պետք է նկատել, որ  ադրբեջանական ծագմամբ վրացական պատգամավորները չեն լքել «Ազգային շարժման» շարքերը: Հայ պատգամավորները, սակայն, անցան նոր իշխանությունների կողմը՝ արջի ծառայություն մատուցելով նրանց: Ըստ այդմ՝ որ ուժն էլ գա իշխանության,  պետք է կադրային քաղաքականությունը թարմացնի՝ ակտիվ, խելացի  երիտասարդների  բերի իշխանության, այլ ոչ թե նրանց, ովքեր փորձ ունեն և եղել են այլ կուսակցություններում»,- հավելեց  Մելիքյանը:

Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների,  Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցում է Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունը, իսկ ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հաղթանակով հնարավոր է Միխեիլ Սահակաշվիլին վերադառնա Վրաստան: 

Նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին առաջին փուլում  հավաքել է անհրաժեշտ 50%-ից պակաս ձայն՝ 38,6%: Ընդդիմությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքել է 37,75% ձայն: Նա Զուրաբիշվիլիի հետ դուրս է եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը կկայանա նոյեմբերի 28-ին:

Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, ապա դրանք կշարունակվեն համարվել  բարեկամական: Վրացագետը հույս ունի, որ 2019-ին  կկայանա  միջկառավարական նիստ՝ ուղղված առևտրատնտեսական կապերին, որը  նոր որակ կհաղորդի  երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններին:

Ջոնի Մելիքյանի հետ համաձայն են  վրացի փորձագետները: «Ով էլ Վրաստանում գա իշխանության, դա չի ազդի պաշտոնական Երևանի հետ հարաբերությունների վրա»,- նշեց միջազգային հարցերով փորձագետ Վասո Կապանաձեն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica