close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կալանավորումն օրինականության հաստատման ճանապարհին անխուսափելի բան է. Փաշինյանը` Մայրապետյանի մասին

Իրավունք

20 Նոյեմբերի 2018, 15:19
 Կալանավորումն օրինականության հաստատման ճանապարհին անխուսափելի բան է. Փաշինյանը` Մայրապետյանի մասին

Չեմ ուզում որևէ հայտարարություն անել, որը կարող է ընկալվել որպես նախաքննության վրա ազդեցություն, բայց տեղեկատվությունը, որն առկա է, դրա մի մասը հրապարակային է, տալիս է հիմքեր` ասելու, որ այս գործում մենք կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի. մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված գործին:

Նրա խոսքով` այդ կոռուպցիոն խաչմերուկի լուսացույցի բոլոր գույները բացահայտելն իրենց պարտավորությունն է:

Խոսելով լուրերի մասին, թե «Հ2» լրատվամիջոցի հաշիվների վրա կալանք է դրված, Փաշինյանը նշեց, որ ինքը հետաքրքրվել  է այդ հարցով, և իրեն տեղեկացրել են, որ լրատվամիջոցի ոչ մի հաշվի վրա կալանք չկա: «Կալանք կա դրված միայն որպես մեղադրյալ ներգրավված անձի հաշիվների վրա։ Շատ ցավում եմ, որ ընդհանրապես նման պրակտիկա կա, որ որևէ մեկին կալանավորում են,  բայց դա նաև օրինականության հաստատման ճանապարհին անխուսափելի բան է»,- շեշտեց  նա։

Խոսելով լրատվամիջոցների խմբագիրների` իրեն ուղղված նամակի մասին` Փաշինյանն ասաց, որ որքանով ինքն է ծանոթացել այդ գործին, ապա այս գործով կարող են առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի, ինչը որևէ կապ չունի լրատվամիջոցի գործունեության հետ: «Հույս ունեմ, որ հեղափոխությունից հետո Հայաստանի լրատվամիջոցներն իրենց ազատ են զգում` առնվազն խոսքի ազատության առումով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 9–ին, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica