close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոմանց մոտ տպավորություն էր, որ ես ու Ալիևն առավոտից երեկո չաթ ենք անում. Փաշինյանն` օպերատիվ կապի մասին

Քաղաքական

20 Նոյեմբերի 2018, 14:00
 Ոմանց մոտ տպավորություն էր, որ ես ու Ալիևն առավոտից երեկո չաթ ենք անում. Փաշինյանն` օպերատիվ կապի մասին

Սահմանին հարաբերական անդորրը ոչ թե օպերատիվ կապի արդյունք է, այլ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք. լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին:

Օպերատիվ կապը, ըստ նրա, Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածության մի բաղադրիչն է: Փաշինյանի խոսքով` իր և Ալիևի միջև օպերատիվ կապ հաստատելու առումով ոմանց մոտ այնպիսի տպավորություն էր, որ ինքն ու Ադրբեջանի նախագահն առավոտից երեկո իրար հետ չաթ են անում: «Այդպես չէ, ներկայացուցիչների միջոցով տեղեկատվություն է փոխանցվում` ըստ անհրաժեշտության»,- ասաց նա:

Խոսելով Արցախի հիմնախնդրի մասին` Փաշինյանը նշեց, որ քանիցս ներկայացրել է իր տեսակետը և կարծում է, որ Արցախի հարցում բոլորս պետք է համախմբվենք` մեր շահերը լիարժեք ներկայացնելու և ի կատար ածելու համար: «Ակնհայտ է, որ Արցախի հարցն ունի մեր երկրի ու ժողովրդի համար անկյունաքարային ու առանցքային նշանակություն: Ըստ էության` բանակցային պրոցեսի առաջին իսկ օրից այդ գործընթացը խորհրդավորության քողով էին պատում, և  նույնիսկ հիմա ընկալում կա, որ Արցախի բանակցային գործընթացին տիրապետել ու տիրապետում են սահմանափակ թվով մարդիկ: Ես այս մոտեցումը սխալ եմ համարում: Արցախի բանակցային գործընթացի մանրամասներին պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նրա խոսքով` այսօր հայ ժողովուրդն Արցախի բանակցային գործընթացից տեղեկացված է առավել քան երբևէ: Փաշինյանի հավաստմամբ` այս մոտեցումը շարունակվելու է:

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica