close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

27 տարի ժողովուրդն առաջնորդվում է փրկչի սպասումով և դրանով էլ անընդհատ խաբվում. Եսայան

Քաղաքական

20 Նոյեմբերի 2018, 13:05
 27 տարի ժողովուրդն առաջնորդվում է փրկչի սպասումով և դրանով էլ անընդհատ խաբվում. Եսայան

Ժողովրդի այն մտայնությունը, թե երկիրը ստեղծված  վիճակից  դուրս բերելու   համար   մեսիա կամ  փրկիչ  է  պետք,  գնալով խորանում է, ինչը, բնավ, չի նպաստում  հասարակության քաղաքական մշակույթի զարգացմանը. «Երկիր մեդիա»-ի «Հարցեր՝ դաշնակցականներին»  հաղորդման ժամանակ նման տեսակետ  է հայտնել  ՀՅԴ անդամ  Բագրատ Եսայանը:

«Քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է այս փուլը, որ  հրապարակում կանգնած մարդը կարող է 21-րդ դարում գոռալ առաջնորդի անունը: Այսօր ԱՄՆ-ում, Եվրոպայում ժողովուրդը դուրս չի գա հրապարակ և անձի անուն գոռա: Մեր հասարակությունը, 70 տարի  քաղաքական կյանք չունենալով, մնացել է այդ ժամանակաշրջանի  մակարդակին, իսկ 27 տարի նախորդ իշխանությունները որևէ քայլ չեն արել հասարակության գրագիտության ուղղությամբ»,- նշել է նա:

Ըստ Եսայանի՝ իշխանություն-ընդդիմություն գործողությունների հարթությունում ժողովուրդը չպետք է առաջնորդվի այն տրամադրությամբ,  թե անձը որքան բարձր է գոռում կամ ինչ լոզունգ է հնչեցնում: «Կրկնում եմ՝ մենք մտածում ենք, որ «փրկիչը» կգա և մեզ լավ կյանք կտա, բայց այդպես չի լինում, որովհետև լավ կյանքի համար ժողովուրդները պայքարում են: Իսկ քաղաքական առաջնորդներն այդ սպասելիքը  կազմակերպում են՝ մշակում  ծրագրեր  և դա հանձնում ժողովրդի դատին,  քվե ստանալուց հետո էլ  փորձում իրականացնել դրանք:  Եթե ձախողում են ծրագրերի իրականացման մեջ, ապա այն փոխանցում են մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին: Սա է քաղաքական կյանքի օրենքը քաղաքակիրթ երկրներում, որը ՀՀ-ում չկա: 27 տարի ժողովուրդն առաջնորդվում է փրկչի սպասումով և դրանով էլ անընդհատ խաբվում»,- ասել է Եսայանը:

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica