close
Եղանակը Երևանում
21 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Մայ 2019
USD1480.03
GBP1611.99
EUR1535.62
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երջանկության կարևորագույն բաղադրիչներից մեկը` ըստ Փաշինյանի

Քաղաքական

20 Նոյեմբերի 2018, 12:57
 Երջանկության կարևորագույն բաղադրիչներից մեկը` ըստ Փաշինյանի

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում հեղափոխությունից հետո 37 000 աշխատատեղ է բացվել. լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են արվել սոցիալական բեռը թեթևացնելու համար:

Նա նշեց, որ այդ աշխատատեղերը բոլորը զրոյից չեն ստեղծվել, դրանց մի մասն այն աշխատատեղերն են, որոնք գրանցված չեն եղել: «Մարդիկ հեղափոխությունից հետո փորձել են ստվերը բերել օրենքի դաշտ, ու այդքան նոր աշխատող է գրանցվել: 37 000 աշխատատեղերի 90 տոկոսը, գուցե և ավելին, ստվերում գործողներն էին: Այդտեղ կան նաև նոր աշխատատեղեր, որոնց թիվը 37 000-ի 10 տոկոսից ավելին չէ: Իհարկե, սոցիալական խնդիրը մեր քաղաքականության առանցքն է, բայց աշխատանքի խրախուսումը  նույնպես մեզ համար կարևոր է»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` երջանկության կարևորագույն բաղադրիչներից մեկն այն է, որ մարդն աշխատում է, ստանում համապատասխան վարձատրություն ու հաճույք ստանում դրանից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica