close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աֆղանստանում հայ խաղաղապահներն աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ

Տարածաշրջան

20 Նոյեմբերի 2018, 11:34
 Աֆղանստանում հայ խաղաղապահներն աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրել է զորքերի և մարտական իրադրության վիճակը, ծառայության յուրահատկությունները։

Տեղի է ունեցել հետաքրքիր քննարկում «RS» զորքերի մարտական հերթապահության առանձնահատկությունների, հատկապես` տեխնիկական միջոցների մասին։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ներկայացվել են վերահսկողական և այլ միջոցներ։

Գեներալ Քամփորելին շնորհակալություն է  հայտնել 121 հայ խաղաղապահ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ և աննախադեպ պատրաստակամությամբ։

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica