close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարինե Կիրակոսյանը մշակույթի նախարարությունից դեռևս պատասխան չի ստացել

Մշակույթ

20 Նոյեմբերի 2018, 11:26
 Կարինե Կիրակոսյանը մշակույթի նախարարությունից դեռևս պատասխան չի ստացել

Տեղեկացրել էինք, որ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը բանավոր զգուշացում էր տվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված:

Yerkir.am-ի հետ զրույցում Կիրակոսյանը նշել էր, որ գրավոր դիմել է Մակունցին` պահանջելով ներկայացնել, թե ինչ հիմքերով է նախարարը հայտարարել, որ ինքը թատրոնում քարոզչությամբ է զբաղված: Նա նախարարին նամակով դիմել էր նոյեմբերի 13-ին: Yerkir.am-ը հետաքրքրվեց Կիրակոսյանից, թե որևէ պատասխան ստացե՞լ է նախարարից: Կիրակոսյանը պատասխանեց, որ դեռ արձագանք չկա:

Հիշեցնենք, որ Կարինե Կիրակոսյանը նախկինում անդամակցել է ՀՀԿ-ին, սակայն 2011-ին դուրս է եկել կուսակցությունից: Նա 2004-2011թթ. եղել է կառավարությանն առընթեր պետգույքի վարչության պետը:

Այնտեղ` Սև ծովի ափին ...
12 Դեկտեմբերի 2018, 23:06 Այնտեղ` Սև ծովի ափին ...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica