close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտակ Զեյնալյանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում Կարեն Ղազարյանի պահման պայմանները

Հասարակություն

19 Նոյեմբերի 2018, 17:49
 Արտակ Զեյնալյանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում Կարեն Ղազարյանի պահման պայմանները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար Քլեր Մեյթրոյին: Այս մասին հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել արդարադատության նախարարության համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ և փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն  հայտնել:

Քլեր Մեյթրոն շնորհակալություն է հայտնել Արտակ Զեյնալյանին ընդունելության համար և ներկայացրել Կարմիր խաչի հայաստանյան գործունեությունը, ինչպես նաև անդրադարձել է համագործակցության հետագա հնարավորություններին:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարն ու ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը քննարկել են նաև Ադրբեջանի կողմից գերեվարված, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի պահման պայմաններին վերաբերող հարցերը:  

Քլեր Մեյթրոն տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Կարեն Ղազարյանին և առաջիկայում ևս այց կկատարեն: Նա հավելել է, որ իրենք մշտապես կապ են պահպանում Կարեն Ղազարյանի ընտանիքի անդամների հետ:

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ իրենց կառույցն ազատազրկված անձին ազատ արձակելու բանակցություններում ներգրավվելու կամ դատարանի վճիռների վրա ներգործություն ունենալու որևէ իրավասություն չունի:

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica