close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս պահին միայն եկամուտները հարկելու խնդիր չպետք է դրվի. Արծվիկ Մինասյան

Տնտեսական

19 Նոյեմբերի 2018, 14:42
 Այս պահին միայն եկամուտները հարկելու խնդիր չպետք է դրվի. Արծվիկ Մինասյան

ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր աղմկահարույց գաղափար, ըստ որի՝ 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրեն: Հայտարարագրման արդյունքում կորոշվի՝ քաղաքացին ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ: Ըստ այդմ` նախատեսվում է, որ տարեկան 23 տոկոս հարկ պետք է վճարեն պետությանը, օրինակ, խոպանից փող ստացողները:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ սա կարևոր նախաձեռնություն է, բայց այսօր դրա ժամանակը չէ, այսինքն` չպետք է միայն խնդիր դրվի, որ այդ եկամուտները պետք է հարկվեն: Մինասյանի խոսքով` այսօր պետք է խնդիր դրվի, որ հստակ իմանանք` ինչ եկամուտների մասին է խոսքը: «Առաջնային փուլում դրանք պետք է հարկազատում ունենան, որպեսզի դրանց մուտքը նորմալ լինի: Դա սոցիալական քաղաքականության տեսակետից էլ է կարևոր, որպեսզի իմանաս` ով ինչ եկամուտ ունի, որ դրան համապատասխան նպաստի կամ այլ աջակցման քաղաքականություն տանես: Գաղափարը վատը չէ, բայց այս իրավիճակում ժամանակավրեպ է»,- ասաց նա:

Մինասյանի հավաստմամբ` նախ պետք է հանրային քննարկումներ լինեն, նպատակադրումները պարզ լինեն, հստակ չափորոշիչներ սահմանվեն:

Մեր հարցին, թե արդյո՞ք այս կերպ արդար հարկման խնդիրն է լուծվում, նա պատասխանեց, որ մեծ հաշվով` այո: «Դու պետք է խթանես, որ այլ երկրներում աշխատած եկամուտները հոսեն Հայաստան, այսինքն` հարկման առանձնահատկություններ պետք է սահմանվեն, որպեսզի շահագրգռվի այդ մարդը: Պետք է Հայաստան ուղարկվելիք գումարը լինի ոչ միայն ծախսերի համար, այլև ներդրումային գումար դառնա, որը պետք է նաև եկամուտներ խոստանա սեփականատիրոջը»,- նշեց Մինասյանը:

Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ այս պահին օրենքի նախագիծը հանրային լուրջ քննարկումների փուլ պետք է անցնի` բոլոր հնարավոր ռիսկերը կանխարգելելու համար:

Այնտեղ` Սև ծովի ափին ...
12 Դեկտեմբերի 2018, 23:06 Այնտեղ` Սև ծովի ափին ...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica