Ես չեմ մտածում` ինչպես եմ որոշումներ կայացնում. Թրամփ
Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ չի մտածում` ինչպես է որոշումներ կայացնում: Այդ մասին նա ասել է Fox News Sunday-ի հետ զրույցում:
Լրագրողը հետաքրքրվել է`ինչպե՞ս է նախագահը որոշումներ կայացնում, տանջվո՞ւմ է այդ հարցում: Թրամփը պատասխանել է. «Ես չեմ մտածում այդ մասին: Գիտե՞ք` ես չեմ մտածում, թե ինչպես եմ դրանք կայացնում: Ես անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում»: