close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+3°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանամերձ և սահմանապահ գյուղերին պետության անմիջական ուշադրությունն ու աջակցությունն են պետք. Իշխան Սաղաթելյան

Հասարակություն

19 Նոյեմբերի 2018, 13:48
 Սահմանամերձ և սահմանապահ գյուղերին պետության անմիջական ուշադրությունն ու աջակցությունն են պետք. Իշխան Սաղաթելյան

Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենաբարդ, ամենամեծ և բազմաթիվ խնդիրներ ունեցող մարզերից մեկն է, և իրենք աշխատել են բավականին բարդ ժամանակահատվածում` տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրելով. «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Ճիշտ չէ` իմ աշխատանքի գնահատականը ես տամ, իմ աշխատանքի գնահատականը պետք է տա Գեղարքունիքի մարզի ազգաբնակչությունը: Բայց աշխատանքից դուրս գալուց հետո ստացած ափսոսանքի բազմաթիվ նամակները վկայում են, որ իմ կատարած աշխատանքը գնահատված է»,- նշել է նա:

Դիտարկմանը, թե պաշտոնավարելու ժամանակահատվածում եղել է բավականին հրապարակային, նրա հետ շփումը հեշտ է եղել, Սաղաթելյանն արձագանքեել է, որ հենց առաջին օրվանից որդեգրել են բաց աշխատանք: «Իմ գործունեության ընթացքում եղել եմ 50-ից ավելի համայնքներում` տեղում ծանոթանալով խնդիրներին, այլ ոչ թե խնդիրներին ծանոթացել զեկույցների միջոցով: Այդ ամբողջ աշխատանքը նաև լուսաբանվել է: Այդ ընթացքում ինձ հետ հանդիպելու, հարցեր քննարկելու որևէ դժվարություն չի եղել»,-ասել է նախկին մարզպետը:

Անդրադառնալով սեպտեմբերի 1-ին սահմանամերձ գյուղում միակ առաջին դասարանցու հետ հայտնի լուսանկարին` Սաղաթելյանը պատմել է լուսանկարի պատմությունը: «Սեպտեմբերի 1-ին որոշեցի գնալ ոչ թե 500-800 աշակերտ ունեցող մեծ դպրոց, որտեղ բոլորը կհավաքվեն, կծափահարեն, կողջունեն, այլ` ծայրամասային դպրոցներից մեկը, ողջունել առաջին դասարանի միակ աշակերտին և դրանով իմ վերաբերմունքն ու կեցվածքը ցուցաբերել դատարկվող գյուղերի նկատմամբ»,- ասել է նա:

Իսկ թե ի՞նչ է պետք անել, որ այդ գյուղերը չդատարկվեն, Սաղաթելյանը պատասխանել է. «Քանի որ դպրոցներից խոսեցինք, Գեղարքունիքի մարզում մենք ունենք երկու տասնյակից ավելի դպրոցներ, որտեղ ուսուցիչների թիվը գերազանցում է աշակերտներինը: Ունենք նաև արտագաղթող համայնքներ: Այստեղ պետք են պետության անմիջական ուշադրությունը և աջակցությունը, հատկապես` սահմանամերձ և սահմանապահ գյուղերին, համայնքներին, որպեսզի մարդիկ չարտագաղթեն»:

«Հայրենիքը ձեզ չի մոռանա»
10 Դեկտեմբերի 2018, 10:14 «Հայրենիքը ձեզ չի մոռանա»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica