close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չարակամները ցանկանում են խանգարել Իրանում ազգությունների խաղաղ գոյակցմանը. Իրանի նախագահի խորհրդական

Տարածաշրջան

19 Նոյեմբերի 2018, 12:42
 Չարակամները ցանկանում են խանգարել Իրանում ազգությունների խաղաղ գոյակցմանը. Իրանի նախագահի խորհրդական

Ազգությունների և կրոնական փոքրամասնությունների հարցերով` Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական Ալի Յունեսին նոյեմբերի 18-ին Ուրմիայում հանդիպել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճյանին. տեղեկացնում է alikonline.ir-ը:

Հանդիպման ընթացքում Յունեսին, անդրադառնալով երկրի անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին, նշել է, որ ազգությունների անջատողական շարժումներ սադրելն ու ատելության սերմանումը խախտում են Իրանի հասարակության անվտանգությունը: «Անվտանգությունը զարգացման և բարգավաճման անհրաժեշտ բաղադրիչներից է: Հասարակության շրջանում առկա խաղաղ գոյակցությունը կարևորում են թե՛ կառավարարական այրերը, թե՛ Իսլամական հեղափոխության առաջնորդը»,- ասել է նա՝ հավելելով, որ չարակամները փորձում են խանգարել Իրանում տարբեր ազգությունների խաղաղ գոյակցմանը:       

Ըստ Յունեսիի՝ Իրանում տարբեր ազգությունների խաղաղ գոյակցությունը նման է գեղեցիկ ծաղկեփնջի, իսկ այս բազմազանությունը միանշանակորեն հարստացնում է երկիրը:

Նա հատուկ ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում չկա որեւէ տարբերություն ազգությունների և կրոնների հետևորդների միջև, և Իրանի բոլոր քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ: «Սա հատուկ կարևորում են Իսլամական հեղափոխության առաջնորդը, նախագահն ու պետական այրերը: Տարբերությունները երբեւէ հակասության պատճառ չեն կարող դառնալ»,- հստակեցրել է նախագահի խորհրդականը:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն էլ իր հերթին նշել է, որ Իրանում մուսուլմաններն ու քրիստոնյաները կողք կողքի աշխատում են երկրի զարգացման և բարգավաճման համար, և նրանց միասնությունն անքակտելի է: «Կան հասարակություններ, որոնք տառապում են մուսուլմանների և քրիստոնյաների միջև դիմակայությունից: Այս խնդիրը, սակայն, մեր հասարակության մոտ կարգավորված է»,- ասել է նա՝ հավելելով. «Տարբեր ազգություններ ու Աստվածային կրոնների հետեւորդները մի մեծ խճանկարի բաղադրիչ մասնիկներն են, որոնց ճիշտ դասավորությունը գեղեցիկ և աչք շոյող պատկեր է ստեղծում»:

Կարևորելով նման հանդիպումները՝ Գրիգոր եպս. Չիֆթճյանը նշել է, որ դրանք վկայում են իրանահայության և, առհասարակ, տարբեր ազգությունների ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Իրանի պետական այրերի հատուկ ուշադրության մասին, որը հասարակության միասնականության ամրապնդման պատճառ է դառնում:

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica