close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
-1°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թաքցնում են հանրությունից, որ նրանց տնօրինվող եկամուտներն ավելանալու են, սակայն բարձրանալու են նաև ապրանքների գները

Հասարակություն

19 Նոյեմբերի 2018, 12:26
 Թաքցնում են հանրությունից, որ նրանց տնօրինվող եկամուտներն ավելանալու են, սակայն բարձրանալու են նաև ապրանքների գները

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» ծրագրին են  հյուրընկալվել ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանն ու ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

«2017 թվականի մայիսին հիմնադրված այս գրասենյակի նպատակն է մշակել ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և դրա նկատմամբ որոշակի մոնիթորինգ ներկայացնել: Այլ կերպ ասած` գրասենյակի նպատակն է մշակել ՀՅԴ-ի ինքնուրույն սոցիալ-տնտեսական տեսլականը, մոտեցումները, ինչը հնարավորություն կտար մեր հանրությանը տարբերակելու ՀՅԴ-ին  այլ քաղաքական ուժերից»,- պատասխանելով «Ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը» հարցին` ասել է Պարսյանը:

Նա նշել է, որ այս ընթացքում գրասենյակը մի շարք վերլուծություններ է իրականացրել սոցիալ-տնտեսական տարբեր թեմաներով, և, ինչպես նախորդ կառավարության ժամանակ, այնպես էլ այս կառավարության ժամանակ  իրենք ներկայացրել են այլընտրանքային մոտեցումներ, տարբերակներ, վերլուծություններ, ինչը հնարավորություն կտա մեր երկրի զարգացումը տանելու այլընտրանքային, այլ ոչ թե տարիներ շարունակ կիրառվող նեոլիբերալ ճանապարհով:

Անդրադառնալով այս տարի սույն գրասենյակի հրապարակած` սոցիալ-տնտեսական հիմնադրույթների նախագծին` ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանն իր հերթին նշել է, որ այդ փաստաթուղթը ներառել է սոցիալիստական գաղափարախոսությունը` տեղայնացված Հայաստանի սոցիալ-տնտեսական ուղղությունների համար:

«Այնտեղ մեր պատկերացումներն են նախանշված, թե ի՞նչ երկիր ենք ուզում տեսնել: Բազմիցս են հետաքրքրվել` ի՞նչ են իրենցից ներկայացնում ՀՅԴ սոցիալ-տնտեսական հիմնադրույթները: Սա մի փաստաթուղթ է, որի շուրջ, մեր պատկերացմամբ, պետք է կառուցվի երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Ցավոք, մեր ժողովուրդն այդպիսի ծրագիր տեսել է տարբեր ժամանակներում նախընտրական պլատֆորմների տեսքով, իսկ մենք այլ նշաձող ենք բերել, որ այսուհետ քաղաքական ուժերը ստեղծեն իրենց այն փաստաթուղթը, որով մեր հանրությանը ցույց կտանք, թե ի՞նչ տեսակի երկիր ենք ուզում կառուցել»,-նշել է Գրիգորյանը:

Նրա խոսքով` այս փաստաթղթի կենտրոնում մարդն է, նրա սոցիալական վիճակը, այդ վիճակի բարելավման ուղիները, նրա կրթության և առողջապահական ու բազմատեսակ այլ սկզբունքներ: «Մենք` որպես սոցիալիստական կուսակցություն, պարտավոր էինք սա տալ հանրությանը, քանի որ մեր շրջանակներում գիտենք` ի՞նչ տեսակի երկիր ենք ուզում կառուցել, ուղղակի հանրությանն էլ պետք է ներկայացնել, որպեսզի նա ևս հասկանա Դաշնակցության մոտեցումները սոցիալ-տնտեսական հարցերում»,- ընդգծել է Գրիգորյանը:

Անդրադառնալով տնտեսական աճին` Պարսյանը նշել է, որ ՀՅԴ-ն ոչ միայն կարևորում է եկամուտների ստեղծումը, այլև դրանց վերաբաշխումը: «Երբ ասում ենք` մեր երկրում 7.5 տոկոս տնտեսական աճ է տեղի ունեցել, բայց չենք խոսում այդ աճի բաշխման կամ վերաբաշխման մասին, ըստ էության, ոչնչի մասին չենք խոսում: Անցած տարի էլ մեր երկրում գրանցվեց 7.5 տոկոս տնտեսական աճ, բայց ովքե՞ր օգտվեցին դրանից, հիմնականում` խոշոր գործատերերը: Այս տարի էլ 6.5 տոկոս տնտեսական աճ ունենք` 9 ամիսների կտրվածքով: Դարձյալ հիմնականում օգտվել են խոշորները, մոնոպոլիստները, մենաշնորհները: Այդ աճը չի բաշխվել հասարակության լայն շերտերի միջև»,- նշել է նա:

Պարսյանի խոսքով` հենց այստեղ է ՀՅԴ-ի տարբերությունը քաղաքական մյուս ուժերից, քանի որ նրանք կարևորում են տնտեսական աճը, իսկ ՀՅԴ-ն` այդ աճի բաշխվածությունը:  

Դիտարկմանը, թե Հայաստանի Առաջին հանրապետության ժամանակ «շատից` շատ, քչից`քիչ» հարկային քաղաքականությունն էր, Պարսյանը նշել է, որ այս համահարթեցված մոտեցումը նոր չէ: «Այս մոտեցումը մշակվել է  մեկ տարի առաջ` Կենտրոնական բանկի մասնագետների կողմից: Ի դեպ, նշեմ, որ ԿԲ-ն որևէ լիազորություն չունի եկամտային քաղաքականություն մշակելու, ինչպես նաև կուտակային կենաթոշակային, որը նախկինում արեց և ներդրեց: Նրանց հիմնական նպատակը տնտեսության մեջ խնայողություններ ստեղծելն է: Այսինքն` ԿԲ-ն և դրա մասնագետները այլ բանի մասին չեն մտածում, և նախորդ կառավարությունը մերժեց այդ համահարթեցված մոտեցումը: Սակայն ԿԲ-ն կարողացավ համոզել այս կառավարությանը և առաջ տանել այս  նեոլիբերալ, ծայրահեղ մոտեցումը, որը տանելու է սոցիալական խնդիրների սրման: Ըստ էության` ստացվում է, որ 90 տոկոս ցածր եկամուտ ստացողները պետք է պահեն 10 տոկոս բարձր եկամուտ ստացողներին»,- նշել է Պարսյանը:

Նրա խոսքով` հարկային այս բարեփոխումների մաս է կազմում նաև անուղղակի հարկերի բարձրացումը, որի մասին չեն խոսում: «Ցանկանում են եկամտից հարկումը տեղափոխել սպառում, այսինքն` մարդկանց մոտ ստեղծեն այն մտածողությունը, որ նրանց տնօրինվող եկամուտները բարձրացել են, բայց ապրանքների գները կավելանան: Օրինակ` հունվարի 1-ից ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկերն ավելանալու են: Ըստ էության` քո եկամտային հարկը նվազեցնում են, բայց անուղղակի հարկերը` բարձրացնում. երբ գնաս ապրանք գնելու, գնելու ես նույն չափով: Այնպես չէ, որ կարողանալու ես ավելի շատ ապրանք գնել: Հենց այստեղ է հիմնական գաղտնիքը: Նման ծայրահեղ մոտեցում երբեք չի եղել: Այս մասը թաքցնում են հանրությունից, որ, սիրելի' հայրենակիցներ, ձեր տնօրինվող եկամուտներն ավելանալու են, սակայն ապրանքների գները բարձրանալու են, քանի որ անուղղակի հարկերը բարձրանալու են, և արդյունքում` դուք գնելու եք նույն քանակությամբ ապրանքներ: Սա է հիմնական գաղտնիքը կամ, այսպես ասած, խորամանկությունը»,- նշել է Պարսյանը` շեշտելով, որ խոսքը միայն ալկոհոլային խմիչքների մասին չէ, կան նաև այլ ապրանքատեսակներ:

Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica