close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ և Մուսալեռ

Քաղաքական

18 Նոյեմբերի 2018, 21:48
 Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ և Մուսալեռ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Երևանում գտնվող Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

 Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահն անվանական եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Վալերի Պեկրեսն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նրա գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ու Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ նաև այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր,  ծաղիկներ խոնարհել   հերոսամարտի 18 նահատակների   հուշակոթողին և ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի կիսանդրուն: Ֆրանսիական հրամանատարական նավի տեսքով ձևավորված թանգարանային ցուցասրահում  հյուրերին ներկայացվել   են Մուսա լեռան հերոսամարտի փաստավավերագրական նմուշները և ինքնապաշտպանական մարտերի պատմությունը, իսկ երկրորդ հարկում դիտել են Մուսա լեռան համայնապատկերը՝ «Ժաննա դը Արկ» ռազմանավի օրինակով ստեղծված վիրտուալ տախտակամածից: Ֆրանսիացի հյուրերը կանգ են առել նաև հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանի մոտ,  ուր փորագրված են մուսալեռցիների փրկությանը մասնակցած ֆրանսիացի նավաստիների անունները: Հուշահամալիրի տարածքում հյուրերը կանգ են առել նաև Արարայի ճակատամարտում նահատակված 23 հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, որի տեղում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ նախատեսվում է կառուցել խաչքար-հուշարձան: Հուշահամալիր այցելության ավարտին Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության անդամները հանդիպել են «Մուսա լեռ» հայրենակցական միության ներկայացուցիչների հետ:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica