close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
-2°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար. Արթուր Աղաբեկյան

Քաղաքական

17 Նոյեմբերի 2018, 21:57
 Վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար. Արթուր Աղաբեկյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բելառուսի պաշտոնյաների` Հայաստանի իշխանությունների վերաբերյալ արձագանքներին:

«Ես վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար։

Ես և իմ մարտական ընկերները շատ ենք ցանկանում, որ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերը իրենց վերաբերմունքը հայտնեն իր դեմքը պատռած, այսպես կոչված, գործընկեր երկրի խայտառակ պահվածքի շուրջ, ակնկալում ենք լրատվամիջոցներից հրապարակել նրանց դիրքորոշումը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ  ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից Բելառուսի նախագահ  Լուկաշենկոն  մանրամասներ էր հայտնել Ադրբեջանի նախագահին, ինչը վրդովվեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին: Վերջինս հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից: Դրան հետևել էր Բելառուսի ԱԳ նախարարի մամլո խոսնակի հայտարարությունը, ով ասել էր. «Փաշինյանը հավանաբար իրեն միջազգային դատախազի տեղ է դրել»:


Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica