close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ

Հասարակություն

17 Նոյեմբերի 2018, 17:46
 Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Բնակիչները ճանապարհ փակել էին՝ պահանջելով Հայաստանի և Ադրբեջանի միջև գերու փոխանակում, մասնավորապես, նկատի ունենալով բերդավանցի 34-ամյա Կարեն Ղազարյանին:

«Մեր վարչության պետն այնտեղ է եղել, գյուղացիների հետ քննարկումների մեջ էր: Մեր միջնորդությամբ այժմ ճանապարհը բացվել է, երթևեկությունը վերականգնվել է: Այժմ ես մեկնում եմ Բերդավան Կարեն Ղազարյանի ընտանիքի հետ հանդիպելու, գյուղացիների հետ քննարկում անցկացնելու: Վաղը նորից մտադիր են ճանապարհը փակել, հիմա իրենց հետ պետք է զրուցեմ իրավիճակը հստակեցնելու համար»,-ասաց Տավուշի մարզպետը: Վահե Ղալումյանը նշեց, որ վերջին 15-20 օրը գյուղացիների հետ բանակցությունների մեջ են:

Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվելէր Ադրբեջանի տարածքում: Նոյեմբերի 6-ին Ադրբեջանում սկսվել էր Կարեն Ղազարյանիգործով դատավարությունը։

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica