close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ը պետք է կամուրջ հանդիսանա եվրոպական և եվրասիական գործընթացներում, ոչ թե հակասությունների պատնեշ. փորձագետ

Քաղաքական

17 Նոյեմբերի 2018, 16:51
 ՀՀ-ը պետք է կամուրջ հանդիսանա եվրոպական և եվրասիական գործընթացներում, ոչ թե հակասությունների պատնեշ. փորձագետ

Հայաստանին օգուտ է և շահեկան  Եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակցելը: Հայաստանն ու դեռևս չօգտագործված հսկայական ներուժ այս դաշտում օգուտներ ձեռք բերելու համար:  Այս մասին  հրավիրված ասուլիսում նշեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Այժմ այն փուլում ենք, որ քաղաքական ուժերը պատրաստվում են քարոզարշավի, մշակվում են քաղաքական պլատֆորմներ և կա կարիք հրավիրելու քաղաքական ուժերի ու ընտրողների ուշադրությունը մի շարք կարևոր հանգամանքների վրա: Մենք համոզված ենք, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանգնած է հայ-ռուսական բարեկամության ամրապնդման և զարգացման հիմքում: Այս մեծամասնության համար կարևոր է, որ Հայաստանը պահպանի այն քաղաքական  կուրսը, որը մինչև հիմա երկրի համար ապահովել է անվտանգություն, այն տարել է տնտեսական զարգացման ուղիով»,-ասաց Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով, Հայաստանի բնակչությունն իրավունք ունի հիմնական քաղաքական ուժերից ակնկալելու նախընտրական այս շրջանում հստակ արտահայտվելու հայ-ռուսական քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ համագործակցության զարգացման գործում իրենց ակտիվ ներդրման, նպատակների մասին:

«Շատ հույս ունենք, որ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը, որոնք մինչև այսօր էլ արտահայտվել են հայ-ռուսական հարաբերությունների կարևորության ու դրանում ուրույն տեղ ունենալու իրենց ցանկության մասին, շարունակեն հստակ ազդանշան ուղարկել Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի մյուս երկրների մեր գործընկերներին»,-ավելացրեց Արամ Սաֆարյանը:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանի խոսքով, առաջիկա ընտրությունների համատեքստում, արդեն իսկ շոշափվում է Ռուսաստանը, Արևմուտքը: Նրա կարծիքով, պետք է ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է և՛ եվրոպական, և՛ եվրասիական գործընթացներին:

«Հայաստանի առաքելությունն է կամուրջ հանդիսանալ եվրոպական և եվրասիական գործընթացներում, այլ ոչ թե՝ հակասությունների պատնեշ: Սրանից մենք միայն կարող ենք օգտվել»,-ասաց Գագիկ Հարությունյանը:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենի խոսքով, պետք է ուշադրություն դարձնել տեխնոլոգիական ներուժին: Այն վերջին 30 տարվա ընթացքում էապես նվազեցվել է, ինչը պետք է վերականգնել: «Մենք պետք է այս ընտրություններում ընտրենք այն ուժերին, որոնք կարող են ապահովել Հայաստանի զարգացումը»,-հավելեց Գագիկ Հարությունյանը:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica