close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
-1°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանակը սկսվում է մանկապարտեզից. ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյան

Հասարակություն

17 Նոյեմբերի 2018, 19:31
 Բանակը սկսվում է մանկապարտեզից. ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյան

«Մենք այսօր մեր պետության անկախության գլխավոր գրավականներից մեկը համարում ենք ազգային ուժեղ բանակ ունենալը». «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով ռազմահայրենասիրական հայեցակարգը հանրակրթական դպրոցում մի քանի ամիս շրջանառությունից հանելու թեմային:

Թե ինչ մոտեցում ունի Դաշնակցությունը բանակի հանդեպ, Եղիազարյանը նշել է, որ այն երևում է հենց Դաշանցկության անցած ամբողջ պատմությամբ:

«Շատերի մոտ սխալ տպավորություն է, որ Դաշնակցությունը ռազմատենչ կուսակցություն է: Ո՛չ, ուղղակի ՀՅԴ-ն իրատեսական կուսակցություն է և, իր ծննդյան օրվանից, ազգային- ազատագրական բովով անցնելով, կարևորում է զինյալ պայքարը՝ որպես ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավոր: Երբ 1918 թվականին ստեղծվեց հայկական պետությունը, առաջնային ամենակարևոր խնդիրներից մեկը՝ նորմալ բանակ ձևավորելն էր: Հետագայում, 1990 թվականի Հայաստանի վերանկախացումից հետո, այն նույնպես առաջնային խնդիրներից էր ,և Դաշնակցությունը օրինակ ծառայող այն քաղաքական ուժն էր, որ իր շարքերով մասնակցեց Արցախյան ազատամարտին՝ տալով բազմաթիվ հերոսական դրվագներ»,-նշել է նա:

Անդրադառնալով բանակի կարևորությանը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը շեշտել է, որ այն մեր պաշտպանությունն ու անվտանգությունը երաշխավորողն է:

«Բանակը չի սկսվում ծառայության մեկնելուց, կամ սպայական աշխատանքով զբաղվելուց, բանակը սկսվում է մանկապարտեզից, ընտանիքից, դպրոցից: Բանակը մեր պաշտպանությունն ու անվտանգությունն է: Ամեն մարդ, ինչպես մտածում է, որ իր տունը պիտի պաշտպանի, պետք է կարողնա նաև այդ տրամադրությունն  ու պատրաստվածությունն ունենալ պաշտպանելու մեր միասնական տունը, մեր պետականությունը»,-շեշտել  է Արթուր Եղիազարյանը:

Նա չի ժխտել,  որ բանակում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք տարիներով եղել են և պետք է լուծում ստանան:

Իսկ հարցին, թե ի՞նչ որակի վրա է գտնվում ռազմա-հայրենասիրական հայեցակարգը հանրակրթական ոլորտում և արդյո՞ք մտավախություն կա, որ ճիշտ քաղաքականություն չի տարվում, Արթուր Եղիազարյանը պատասխանել է.

«Ես շատ վատ եմ ընդունում այդ հայեցակարգը հետ քաշելը, որովհետև սա մեր կենսական անհրաժեշտության խնդիրն է: Մենք ի՞նչ ենք ուզում. ունենալ հզոր, խաղաղ երկիր: Իսկ դրա համար պետք է, որ հայ մարդն իր գիտակցությամբ և պատրաստվածությամբ կրի այդ արժեհամակարգը: «Ռազմահայրենասիություն» բառի մեջ «սեր» բառն է, որն արժեքային այն համակարգն է, երբ մարդն իր սեփական անձից վեր արժեքներ է գնահատում և պատրաստ է հանուն դրա վտանգել իր անձը, ինչպես ծնողն իր կյանքը  կվտանգի երեխայի համար»:

Արթուր Եղիազարյանի խոսքով՝ ռազմահայրենասիրական դաստիարակությունը չի նշանակում, թե մարդուն պատրաստում ես պատերազմի:

«Ո՛չ, նման արժեհամակարգ կրող մարդը կարող է զինվորական գործի հետ ընդհանրապես կապ չունենալ: Կարևորն այդ ոգին կրելն է»,-ընդգծել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը:

Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica