close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ՔԿ-ն շարունակում է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերի քննությունը (տեսանյութ )

Իրավունք

17 Նոյեմբերի 2018, 17:10
 ՀՀ ՔԿ-ն  շարունակում է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերի  քննությունը (տեսանյութ )

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է  տարբեր բնագավառներում դրսեւորած կոռուպցիոն բնույթի հանցագործության  դեպքերի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու եւ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ  2018 թվականի ընթացքում հարուցվել է 125  քրեական գործ, որոնցից մի քանիսը միացվել է մեկ վարույթ:

Քրեական գործերը  վերաբերում են  ՀՀ քրեական օրենսգրքի  311.1-րդ,  312.1-րդ, ինչպես նաեւ 178-րդ, 179-րդ, եւ 325-րդ հոդվածներով նախատեսված առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերին։       

ՀՀ ՔԿ ստորաբաժանումների վարույթում 2018թ. նոյեմբերի 13-ի դրությամբ  քննությունն ավարտված 5 եւ քննվող 60 քրեական գործերով պատճառված նյութական վնասի չափը կազմում է 555.165.544 դրամ, որից վերականգնվել է 42.000.000 դրամը:

Պետությանը պատճառված վնասի վերականգնումն ապահովելու համար կալանքներ են դրվել գործով մեղադրյալների 18 բանկային հաշվի, 35 միավոր անշարժ գույքի եւ 6 միավոր ավտոմեքենայի վրա:

Մեղադրանք է առաջադրվել Սոցիալական աջակցության տարածքային գործակալության 70, «Հայփոստ» ՓԲ ընկերության 21 եւ  թիվ 1 «Ինտերնատ» ՊՈԱԿ-ի  3 աշխատակցի:

1 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել է դատարան:

4  Քրեական գործով որոշում է կայացվել՝ գործով վարույթը կարճելու մասին,  որից 2-ը՝ ոչ արդարացնող հիմքերով՝ ՀՀ քրեական դատավարության 37-րդ եւ 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքերով, իսկ 2-ը՝ արդարացնող՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Կարճված քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 674.000 դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական գործերով կատարվում են բոլոր քննչական եւ դատավարական գործողությունները՝ կատարված չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու եւ համարժեք քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաեւ՝ պետությանը պատճառված վնասի իրական ծավալները պարզելու եւ  վերականգնման ուղղությամբ:

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica