close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաքելական եկեղեցին չի ողջունում եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ–ն՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակի մասին

Աշխարհ

17 Նոյեմբերի 2018, 14:29
 Առաքելական եկեղեցին չի ողջունում եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ–ն՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակի մասին

Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Նովոսիբիրսկում լրագրողներին ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և այս համատեքստում երբեք չի կարող ողջունել այն քայլերը, որոնք միտված են քրիստոնեական եկեղեցու մասնատմանն ու բաժանմանը»,- ասել է կաթողիկոսը՝ պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք Հայ առաքելական եկեղեցին ինչ-ինչ պայմաններում ճանաչել Ուկրաինայի «միացյալ» եկեղեցին: 

Կիևի իշխանություններն ու Ուկրաինայում ոչ կանոնական եկեղեցական մարմինը նպատակ ունեն մինչև տարեվերջ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունից ավտոկեֆալիայի՝ անկախացման մասին հրամանագիր՝ տոմոս ստանալ, սակայն նման տոմոս կարող է ստանալ միայն «միացյալ» եկեղեցու ղեկավարը, ում պետք է ընտրեն Ուկրաինայի ուղղափառ եկեղեցիների միացյալ ժողովում, որը կարող է կայանալ նոյեմբերի 22-ին: Ընդ որում՝ Ուկրաինայի կանոնական ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել նման միջոցառման: 

 



Կոստանդնուպոլսի կողմից Ուկրաինայի ոչ կանոնական եկեղեցուն ավտոկեֆալիա տրամադրելու որոշման պատճառով, ինչը Ռուս ուղղափառ եկեղեցին անվանել է պառակտում, Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդը հոկտեմբերի 15-ին հայտարարել էր Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ շփման դադարեցման մասին Ռուս ուղղափառ եկեղեցու ոչ կանոնական տարածքում:   

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica